Նոյեմբերի 1-ին Թումոն մասնակցեց Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության (ԿԻՔՆ) կողմից կազմակերպված «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» համաժողովին:
Միջոցառման ընթացքում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը և խոսեց Արցախից բռնի տեղահանված թումոցիների շարունակական կրթության ապահովման գործում հանդիպած խոչընդոտների մասին:
Բանախոսների թվում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ինչպես նաև հանրային սեկտորի և ԿԻՔՆ անդամ կազմակերպությունների՝ այդ թվում AGBU-ի, Teach for Armenia-ի, Ayb Education Foundation-ի, COAF-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բաց երկխոսություն և համագործակցություն խթանող այս եզակի համաժողովը առաջինն էր Արցախից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման և խոչընդոտների լուծմանն ուղղված միջոցառումների շարքում:





