Առանց բաժնի – TUMO https://tumo.org/hy/ TUMO Thu, 02 Dec 2021 12:37:05 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png Առանց բաժնի – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 50 մլն «Թումո Հայաստան»-ին. Թումոն հայտարարում է իր կրթական ցանցը երկրով մեկ ընդլայնելու մասին https://tumo.org/hy/50-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1/ Sat, 18 Sep 2021 14:55:49 +0000 https://tumo.org/?p=36575 The post 50 մլն «Թումո Հայաստան»-ին. Թումոն հայտարարում է իր կրթական ցանցը երկրով մեկ ընդլայնելու մասին appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e54ba07c4_42620857 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54ba07c4_42620857 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54ba3640_56345113 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54ba3640_56345113 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54ba9fc1_24693783 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e54ba9fc1_24693783 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54baab86_93965460 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54baab86_93965460 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54bafb92_56115600 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e54bafb92_56115600 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54bb09c4_57053644 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54bb09c4_57053644 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54bb5da0_56415510 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e54bb5da0_56415510 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54bb66c0_59983090 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54bb66c0_59983090 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e54bbc318_05165841 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; }

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ:

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։

Թումո 10-ամյակի, Գյումրիում վերակառուցված կենտրոնի ներկայացմանը և, մասնավորապես, «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումն անցկացվեց ՀՀ ԱԺ նախագահի, կառավարության անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերների մասնակցությամբ: Միջոցառմանը ուղիղ տեսակապի միջոցով միացել էին նաև Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները:

«Մեր առաքելություն է հզորացնել բոլոր հայ երիտասարդներին` իրենց կարողությունները լիարժեք օգտագործլու համար»,- ասաց Սեմ Սիմոնյանը: «Եվ հիմա մենք Հայաստանում և Արցախում այդ նպատակն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին ենք»:

Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Էլի Աքիլյանը` Էլի և Էլզբիեթա Աքիլյանների անունից, ներկա էր Արմեն Եմենիջյանը՝ Եմենիջյանների ընտանիքի անունից, Վազգեն Յակուբյանն ու Վերա Սեդրակյանը ՀԲԸՄ-ից, ինչպես նաև Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

«Իմ ընտանիքն անչափ հպարտ է մաս կազմել այս նախաձեռնությանը, որը համաշխարհային տեխնոլոգիական շուկայում մրցունակ լինելու անհրաժեշտ գործիքներով կզինի հայ նոր սերնդին»,- իր խոսքում նշեց Արմեն Եմենիջյանը: «Մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կխրախուսի սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին ներդրում անելու և աջակցելու մեր երկրի ու տնտեսության ապագա առաջնորդներին»:

«Հայաստանում և Արցախում ընդլայնումից ի վեր ՀԲԸՄ-ն աջակցել է Թումոյի առաքելությանն ու կիսել տեսլականը, և այս նվիրատվությունը կամրապնդի մեր գործընկերությունը` ի նպաստ հայ երեխաների ապագայի: Մեզ համար պատիվ է է՛լ ավելի սերտացնել կապը Թումոյի, ՀԲԸՄ-ի, ուսանողների ու նրանց ընտանիքների միջև: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, որոնք կմիանան այս կարևոր արշավին»,- ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի և տնօրենների խորհրդի անունից ասաց դոկտոր Էրիկ Իսրայելյանը:

Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ: Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ է, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Այսպիսով, իրականացնելով 16 կենտրոնների և 110 տուփերի նախագիծը՝ Թումոյի ծրագիրը կհասնի ՀՀ և Արցախի բոլոր պատանիներին։

«Թումո Հայաստան» նախաձեռնությանն աջակցելու համար անցեք հղումով՝ https://armenia.tumo.org:

The post 50 մլն «Թումո Հայաստան»-ին. Թումոն հայտարարում է իր կրթական ցանցը երկրով մեկ ընդլայնելու մասին appeared first on TUMO.

]]>
36575
Անահիտի թվային մարտահրավերները https://tumo.org/hy/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a9%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/ Tue, 31 Mar 2020 09:33:10 +0000 https://tumo.org/?p=23878 The post Անահիտի թվային մարտահրավերները appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e54bdcbb6_73189990 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

Գյումրեցի Անահիտ Մաթևոսյանը 21 տարեկան է ու սովորում է Թումոյում. «Ես գրեթե 18 տարեկան էի, երբ Թումոն բացվեց: Ընկերուհիներիցս մեկը կանչեց իր հետ: Ես արդեն համալսարանում էի սովորում, բայց նոր զբաղմունքներից հրաժարվելու սովորություն չունեմ: Իհարկե, ափսոսացի, որ Թումոն ավելի շուտ չի բացվել, բայց ուրախացա, որ հասցրեցի ընդունվել»,- ասում է Անահիտը:

Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Անահիտը սկզբում մեծ դժվարությամբ է ընտելացել ինքնուսուցմանն ու գրեթե ամեն ինչ թվային ֆորմատում անելու հետ. «Սկսեցի նկարչության ու անիմացիայի դասընթացների գնալ, բայց քանի որ ակադեմիական նկարչությանն էի սովոր, թվայինին ոչ մի կերպ չէի ընտելանում: Որոշեցի հրաժարվել դրանից, բայց երկար չտևեց»,- ասում է նա:

Անահիտը սկսեց հերթով իրեն փորձել երաժշտության, ֆիլմերի, շարժական գրաֆիկայի ոլորտում, իսկ լուսանկարչության ոլորտում անգամ մասնագիտանալու որոշում կայացրեց: Բայց պարզվեց, որ նա հեշտ հանձնվողներից չէր. «Թվային նկարչության ու անիմացիայի ոլորտները դեռ որպես մարտահրավեր ինձ համար մնացել էին: Այնպես որ ինքս ինձ հաղթահարեցի, նորից սկսեցի զբաղվել, բայց արդեն նոր աչքով էի սկսել նայել դրանց: Վերջապես այնքան դուր եկավ այդ ամենը, որ հիմա միայն անիմացիոն կերպարներ եմ նկարում, իմ ոլորտը գտել եմ»,- ոգևորված պատմում է Անահիտը:

Անահիտը թվային աշխարհով այնքան տարվեց, որ անգամ որպես դիպլոմային աշխատանք ընտրեց բրենդավորումը. «Իրականացրեցի «Անահիտ» գորգի գործարանի բրենդավորումը: Այո, ճիշտ նկատեցիք, Անահի՛տ, ինչ վատ անուն է որ: Համալսարանում զարմացել էին, որովհետև բրենդինգ այնտեղ չէին սովորեցրել, բայց շատ էին ուրախացել, որ իրենց ուսանողը կարողանում է նաև դա անել: Իսկ գորգի գործարանի միտքը պատահական չէր, դա իմ երազանքն է: Ես վաղուց արդեն ուսումնասիրում եմ գորգագործությունը, անում եմ գորգերի էսքիզներ ու անգամ գործում եմ, այնպես որ շուտով հուսով եմ իրականացնել երազանքս: Կարող եմ դառնալ մարդ-գործարան»,- ծիծաղում է նա:

The post Անահիտի թվային մարտահրավերները appeared first on TUMO.

]]>
23878
Երկրաշարժի «գրած» պատմությունը https://tumo.org/hy/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%ab-%d5%a3%d6%80%d5%a1%d5%ae-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/ Sat, 15 Sep 2018 15:27:24 +0000 http://tumo.org/?p=12196/ The post Երկրաշարժի «գրած» պատմությունը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e54bf5346_26489360 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e54bf5346_26489360 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Հորս մեկը մյուսի  հետևից ծխած ծխախոտներին նայելով՝ ես պատկերացնում էի փոշին, որ իր հետ հազարավոր խառնված ճիչեր էր բերում Դեկտեմբերի 7-ին, 1988 -ին:

Վերակառուցելով պատմությունները, որ լսել էի տարբեր մարդկանցից, հիմնականում մորիցս, ես տեսնում էի, թե ինչպես է մոխրագույն երկինքը դառնում սև՝ իր հետ բերելով սառին քամին, որ ոչ ոքի վրա չէր կարող ազդել: Շրջակայքի պատկերները սև ու սպիտակ էին, բայց ոչ ժպտացող ընտանիքի անդամների նկարների նման, որ կարելի էր գտնել տատիկների ու պապիկների դրամապանակներում կամ պայուսակներում, այլ նրանց, որ հսկայական ցավ էին պարունակում իրենց մեջ:

Երկրաշարժի առաջին «հարվածից» անցել էր 40 րոպե: Կանգուն ոչինչ չկար: Մարդիկ վազում էի այնպես, ինչպես եղնիկներն են վազում առյուծներից, միմյանց հրելով, բղավելով, հաջորդ հարվածի սպասումով: Ոմանք այնքան ցնցված էին անգամ չէին էլ մտածում ինչ կարող էր պատահել, նրանք մտնում էին կիսաքանդ կառույցներ այն հույսով, որ կլսեին «Օգնեք» բառը: Ոմանք արդեն գտել էին իրենց հարազատների անշունչ մարմինները, ոմանք՝ երազում էին մեռած լինել:

Իմ հայրը, Արմենը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, մի կերպ դպրոցից դուրս գալով ուղվեց դեպի ընկերոջ տուն: Նա արագ վազորդ էր, այսպիսով օգտագործեց իր ամբողջ էներգիան այդ ձայներից ու մարմիններից որքան հնարավոր է հեռու գնալու համար: Մինչ կհասներ այնտեղ, նա հիշեց որ ծնողները՝ երկուսն էլ ուսուցիչներ, դպրոցում էին: Երբ արդեն շրջվել էր որ հետ դառնար, մի մարդ գոռաց, որ նրանք տանն են: Արմենը չհասկացավ` ինչու պիտի տանը լինեին, քանի որ երկուսն էլ այդ օրը դասեր ունեին, բայց նրանց ողջ լինելու հանգամանքը նրան ավելի չէր կարող երջանկացնել: Նա շտապեց տուն, բայց գտավ այն կիսաքանդ ու դատարկ:

———————————–

Խաչատուր ու Արուսյակ Մելքոնյանները ապրում էին Լոռվա մարզի Ջրաշեն գյուղում ավելի քան 25 տարի: Խաչատուրը հայ գրականության ու հայոց լեզվի ուսուցիչ էր, Արուսյակը ՝ աշխարհագրության ու երաժշտության: Նրանք ամուսնացել էին 1955-ին և մեծացրել երեք երիտասարդ տղաների՝ Հրայր, Արայիկ և Արմեն անուններով: Մինչև 1988 թվականը Հրայրն ու Արայիկն ամուսացել էին ու բնակվում էին Երևանում, Արմենը դեռ դպրոցում էր սովորում:

————————————

Արմենը հետ վազեց դպրոց, որտեղ պետք է որ գտներ իր ծնողներին: Ուսուցիչները աշակերտներին ուղարդում էին դպրոցից դուրս, երբ մեծ քարերի կտորները փակում էին բոլոր ուղիները: Արմենը կորցրեց իր խումբը՝ մեծ քարերի կույտի մեջ մնալով: Նրա ամբողջ մարմինը ծածկված էր քարերով ու անգամ այն լույսը, որ տեսնում էր ծածկվում էր փոշով: Նա գիտեր, որ այլևս չէր հասնի ուսուցիչներին կամ աշակերտներին, բայց պետք է մի ելք գտներ: Չնայած այս մեծ ցանկությանը, նա անկարող էր շարժվել: Սարսափելի ցավը ցնցում էր նրա մարմինը, երբ ինչ-որ կերպ կարողացավ շրջել մարմինն ու դուրս գալ դպրոցից, մինչև այն կհավասարվեր գետնին:

Արմենի ծնողները այդ օրը մահացան դպրոցում, շատ այլ ուսուցիչների ու աշակերների հետ: ԽՍՀՄ-ի անհաջող կերպով կազմակերպված օգնության պատճառով շատերը, այդպես էլ օգնությանը սպասելով մահացան քարերի տակ, իսկ շատերն էլ այդպես էլ չգտան իրենց հարազատների մարմինները: Արմենի եղբայրները եկան նույն օրը իրենց ծնողներին հողին հանձնելու ու Արմենին հոգ տանելու համար:

Նա տեղափոխվեց Երևան, իր եղբոր՝ Հրայրի ընտանիքի հետ ապրելու: Նա ավագ դպրոցի ուսանող էր, ում կապտաշագանակագույն մազերը արդեն դարձել էին սպիտակ: Նա շատ վտիտ էր, սկսել էր ծխել ու խմել: Երկրաշարժից առաջ, նա հանդիպել էր Անահիտին, մի աղջկա Երևանից ով այցելում էր իր տատիկի ու պապիկի գյուղական ամառանոցը: Անահիտը ուներ երկար ալիքաձև մազեր, գեղեցիկ շագանակագույն աչքեր ու նրա ժպիտն էր վառել այդ փոքրիկ կրակը Արմենի աչքերում: Արմենը սիրահարվել էր Անահիտին ու մինչև նա կգնար մայրաքաղաք, շահել էր նրա սիրտը:

Երկրաշարժից հետո Արմենը փորձեց գտնել նրան ու ընդհանուր ընկերների միջոցով նրանք նորից սկսեցին շփվել: Չնայած որ նրանք 7 տարի շարունակ ընկերություն էին անում, Անահիտի ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին, քանի որ նա ոչինչ չուներ, բացի կիսաքանդ գյուղական տնից: Այս ճնշման տակ, այնուամենայնիվ, նրանք ամուսնացան, տեղափոխվեցին գյուղ ու սկսեցին իրենց կյանքի նոր էջը:

Ողջու՜յն սիրելի Օրագիր,

Նորից տխուր օր է: Երբ արթնացա հայրս արդեն ծխում էր իր առավոտյան ծխախոտը: Նախաճաշի ընթացքում նա մեզ իր մանկությունից մի քանի ուրախ պատմություններ պատմեց, թե ինչպես է Խաչատուր պապիկը մի լավ ծեծ տվել նրան, դպրոցից փախչելու համար, կամ թե ինչքան նուրբ ու ուշադիր էր Արուսյակ տատիկը: Նա մեզ պատմեց (ինձ և Խաչատուրին՝ եղբորս)  որ մեր բնավորությունները իրենցին շատ նման էին, անգամ երբեմն մենք իրենց էինք հիշեցնում: Հայրս երբեք այդ օրվա մասին չի խոսում, երևի շատ բարդ է նրա համար, բայց ես ու եղբայրս շարունակում էինք հարցեր տալ, որոնց պատասխանները մայրս էր տալիս: Ես գիտեմ, որ նա միակն է ում հայրս ամեն ինչ պատմում է: Հայրս միշտ ասում է , որ մայրս նրա կողքին է եղել, երբ ոչ ոք չի եղել ու ինքը ոչնչի չէր հասնի առանց նրա:

Չնայած հայրս տատիկիս ու պապիկիս մասին շատ չի խոսում, նա իր երկու երեխաներին էլ կոչել է նրանց անուններով: Ու ես գիտեմ, որ երբեմն մեր միջոցով իր ծնողներին է տեսնում: Չնայած իր բոլոր վատ հիշողությունները կապված են գյուղի հետ, իր եղբայրներից միայն նա է որոշել մնալ  ու վերակառուցել իրենց տունը: Նրան ամեն օր քննադատում էն, ասում են, պետք է մոռանա, առաջ անցնի ու տեղափոխվի Երևան: Բայց արդյո՞ք նա մնում է այնտեղ, որ այն կապը որ նա ստեղծել է մեր ու տատիկի ու պապիկի միջև չթուլանա, թե՞, որ ինքը իրենց ավելի մոտ լինի, երևի երբեք չեմ հասկանա:

Երբ գնացինք նրանց տապանաքարերի մոտ, ես նստեցի տատիկիս քարի առաջ ու սկսեցի պատմել նրան իմ դպրոցի գնահատականների, լավ ու վատ բաների մասին: Չգիտեմ այս կապը կա, որովհետև մարդիկ ինձ միշտ նմանեցրել էլ նրան թե ես ներքուստ եմ ինչ-որ բան զգում, բայց ես միշտ հաշվի եմ առնում նրա կարծիքը: Ցանկացած որոշում կայացնելիս ես մտածում եմ նրա արձագանքի մասին, ասես նա կողքիս կանգնած է : Երբեմն ես երազում եմ, որ նա ողջ լիներ, բայց հորիցս շատ չեմ կարող դրա մասին երազել:

Մենք ավարտեցինք օրը երեկոյան զրույցներով, ապա գնացինք քնելու: Հայրս դեռ ծխում էր: Նա ամբողջ գիշեր ծխեց: Երանի կարողանայի կարդալ նրա մտքները կամ հասկանայի նրա ցավը: Բայց արդյո՞ք դա այն է ինչ իրոք ես ուզում էի:

The post Երկրաշարժի «գրած» պատմությունը appeared first on TUMO.

]]>
12196
Նարեկ Միքայելյանը կինոյի մասին https://tumo.org/hy/%d5%b6%d5%a1%d6%80%d5%a5%d5%af-%d5%b4%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/ Thu, 16 Aug 2018 16:41:37 +0000 http://tumo.org/?p=9060/ The post Նարեկ Միքայելյանը կինոյի մասին appeared first on TUMO.

]]>

«Ռեժիսորը պետք ա բաց լինի նոր տեղեկատվության, սովորելու ու ճանաչելու առաջ: Պետք ա անընդհատ կրթվի ամեն մեկից ու ամեն ինչից:  Ինչպես խոհարարը պետք ա բոլոր համեմունքները ճանաչի, կամ քիմիկոսը իմանա ինչ հարաբերությամբ ա կարելի խառնել նյութերը, նույն կերպ ռեժիսորը պետք ա կյանքը ճանաչի, կարողանա համադրել ու գտնել ճիշտ հարաբերակցությունը: Վերջապես ռեժիսորը մասնագիտություն չի, այլ` կյանքի տեսակ», – թումոցի Նարեկ Միքայելյանը վաղուց է գիտակցել իր մասնագիտական ընտրության մասին և ունի ռեժիսորի կերպարի հստակ պատկերացում:

Անսահման սերը ֆիլմերի նկատմամբ Նարեկը բացահայտեց Թումոյի ֆիլմերի ստեղծման դասընթացի հենց առաջին մակարդակում, երբ դասընթացավարը նկատեց Նարեկի ակնհայտ հաջող մոնտաժային ունակությունները: Իսկ հետո, երբ նա հայտնվեց Մկո Մալխասյանի աշխատարանին, սկսվեց Նարեկի խորասուզումը ռեժիսորի դերի ընտրության մեջ. «Իմ ռեժիսորական բոլոր հմտությունների զարգացման հարցում շատ մեծ ա Մկոյի աշխատարանի փորձառությունը: Ամենաոգեշնչող աշխատարանն ա, որ անցել եմ», – ասում է Նարեկը:

«Թումոյի աշխատարաններից հետո Ջուդիթ Սարյանի օգնությամբ ինձ հաջողվեց մասնակցել ռեժիսոր Մեգ Պիերի ֆիլմի նկարահանումներին, ինչը ֆիլմարտադրության ընթացքին ծանոթանալու հետաքրքիր փորձառություն էր»։ Ի դեպ, տպավորվելով Նարեկի ակտիվ ու նվիրված աշխատանքից, տիկին Սարյանը նրան նվիրեց իր առաջին մասնագիտական գործիքը՝ տեսախցիկը։

ՄԻ ՓԱՍՏ

Նարեկն իր ողջ ժամանակն այժմ նվիրել է ֆիլմերին: Ընդ որում ոչ միայն դրանք նկարելուն, այլև դիտելուն: Իր ռեժիսորական կատարելությունը Դարեն Արոնոֆսկին է. «Ամենասիրելի ֆիլմս միանշանակ կարող եմ ասել, որ «Requiem for a Dream»-ն է, անդադար կարող եմ նայել», – այսպես հիանում էր Նարեկը սիրելի ռեժիսորով, ում ոչ միայն վերջերս հանդիպեց Թումոյում, այլև հղեց իրեն հուզող մի-երկու հարց ֆիլմարտադության մասին։

The post Նարեկ Միքայելյանը կինոյի մասին appeared first on TUMO.

]]>
9060
Լրանում է ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության երրորդ տարեդարձը https://tumo.org/hy/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8x%d5%b0%d5%a2%d5%a8%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d6%80%d5%b8%d6%80%d5%a4/ Wed, 04 Apr 2018 17:30:12 +0000 http://tumo.org/?p=7122/ Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար: «Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով՝ Երևանի սահմաններից դուրս: Այս երկու կենտրոնները այդ...

The post Լրանում է ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության երրորդ տարեդարձը appeared first on TUMO.

]]>

Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական և մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու և ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողների համար:

«Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով՝ Երևանի սահմաններից դուրս: Այս երկու կենտրոնները այդ առաքելության հրաշալի իրագործումն էին և ապացույցը, որ տեխնոլոգիաների և դիզայնի զանազան ոլորտներում կրթությունը պահանջված է և տեսանելի արդյունքներ է տալիս», – ասում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«ՀԲԸՄ-ն և Թումոն համախոհ կառույցներ են, որ կիսում են որակյալ և նորարարական կրթությամբ պայմանավորված հայ երիտասարդության ապագայի տեսլականը:  Համագործակցության մեկնարկին մենք պլանավորում էինք բացել մեկ կենտրոն 500-ից 1000 ուսանողի համար, սակայն մեկ տարվա ընթացքում նախագիծը ընդլայնվեց՝ ապահովելով արտադասարանային կրթություն երկու կենտրոնի 3000 ուսանողի համար», – իր հերթին նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը։

2015-ի մայիսի բացումից ի վեր Գյումրիի կենտրոնում 2000 ուսանողների համար անցկացվում է տարեկան 200-ից ավելի մշտական դասընթաց, որոնք դասավանդում են Թումոյի մասնագետները, և բազմաթիվ աշխատարաններ հրավիրված միջազգային մասնագետների հետ: Ուսանողների աշխատանքները ստանում են միջազգային ճանաչում. գերմանացի լուսանկարիչ Կատարինա Ռոթերսի վարած աշխատարանի արդյունքում ուսանողների արված լուսանկարները դարձան Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական տաղավարի մաս, իսկ դրանցից մեկը հայտնվեց միջազգային Arte Laguna մրցույթի եզրափակչում: Ծրագրավորմամբ զբաղվող թումոցիների մի խումբ հաղթեց Գյումրիում կազմակերպված մեծ հեքըթոնը և այդ խմբից երկու պատանի իրենց նախագծով մասնակցեց Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվող միջազգային Seaside Startup Summit-ին: 2017-ին կենտրոնի բոլոր ուսանողների և Գյումրիի հանրության համար կազմակերպվեց Բարեկենդանին նվիրված մեծ միջոցառում, որի ընթացքում Թումոյի Թմբաթա խմբի կազմում քաղաքի դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունեցան ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները:

Արցախի անկախության տարեդարձի օրը՝ 2015-ի սեպտեմբերի 2-ին բացված Ստեփանակերտի կենտրոնում ուսանում է 1000-ից ավելի պատանի՝ տարեկան մասնակցելով 160-ից ավելի դասընթացի և աշխատարանի: Ստեփանակերտի կենտրոնի ուսանողները ակտիվորեն մասնակցում են երկրի մշակութային և զբոսաշրջային զարգացմանը՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ ստեղծելով երկրի մասին ինֆոգրաֆիկաներ, քարտեզներ, գովազդային նյութեր: Ուսանողական աշխատանքները կիրառվում են երկրում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից։ Պատանիները ստեղծել են տարբերանշան Արցախպրես լրատվականի համար, ինչպես նաև հաղթել են Զապել Եսայանի հիշատակին նվիրված դիզայներական մրցույթում: Ուսանողական աշխատանքները դուրս են եկել երկրի սահմաններից. Շարժայի Օհաննեսսյան դպրոցում պատմության դասերի ժամանակ կիրառվում են Ստեփանակերտի կենտրոնի ուսանողների ստեղծած ինֆոգրաֆիկաները:

Թե՛ Գյումրիի, թե՛ Ստեփանակերտի կենտրոններ են հրավիրվում բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից և մի շարք եվրոպական երկրներից: Նրանք պատանիներին են փոխանցում իրենց փորձը գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման, ֆիլմերի ստեղծման, ծրագրավորման, ռոբոտաշինության, մեքենայական ուսուցման և բազմաթիվ այլ արդիական ոլորտներում:

ՀԲԸՄ-ի և Թումոյի համագործակցությունը չի եզրափակվում Գյումրիում և Ստեփանակերտում կազմակերպվող կրթական ընթացքով: ՀԲԸՄ հիմնադրման 110-ամյակին նվիրված «Հոգիս» բազմաժանր ներկայացման շրջանակներում Թումոյի ուսանողներից կազմված երաժշտական խմբերը՝ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների հետ միասին հանդես եկան New York City Center-ի մեծ բեմում: Բեմադրությունը տարվա ընթացքում կրկնվեց նաև Երևանի և Գյումրիի բեմերում:

ՀԲԸՄ-ի և Թումոյի բեղմնավոր համագործակցությունը կայուն նախադրյալ է նորանոր նվաճումների և հայաստանյան երիտասարդության համար մեծ խթան հանդիսացող նախագծերի իրականացման։

 

The post Լրանում է ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության երրորդ տարեդարձը appeared first on TUMO.

]]>
7122