Կապույտ ջինսով, կեդերով ու ռեփերների ոճով ծուռ դրած գլխարկով Թումո Ստեփանակերտի այս կերպարը խոսքի համար գրպան չի մտնում (խոսքի ամենադրական իմաստով)։ Բոլորը գիտեն՝ ցանկացած աշխատարանի պրեզենտացիայի Արշակը կառանձնանա իր հումորով ու մեկնաբանություններով։ Երեք տարի առաջ, երբ Թումո Ստեփանակերտը նոր էր բացվել, Արշակ Աղաքարյանը 11 տարեկան էր ու ստիպված էր մեկ տարի էլ մեծանալ, որ Թումո...
Category: Spotlight
Ավետիք Ներսիսյանը, այլմոլորակայիններն ու հիպերռեալիստական դիմանկարը
Միշտ գլխարկով` հիմնականում այլմոլորակայինների նկարներով, իր մտքերով ու ականջակալներով լուռ զբոսնող ու աղմկոտ միջոցառումներ տանել չկարողացող Ավետիք Ներսիսյանին դուք հաստատ հանդիպել եք Թումոյում. նա այստեղ արդեն հասցրել է մասնակցել անթիվ-անհամար աշխատարանների ու դասընթացների եռաչափ մոդելավորման, գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, բայց ամենակարևորը՝ նկարչության ոլորտում: Նկարչությամբ նա զբաղվում է 3 տարեկանից․ «Առաջին նկարումս 4 լողացող մարդուկներ էին… իրականում...
Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից
Բակի բասկետբոլից Թումոյի դաշտ, իսկ հետո արդեն միջազգային մրցումներ ու պրոֆեսիոնալ խաղեր: Արդեն երեք տարի է, ինչ Թումո Երևանի բասկետբոլի մարզումներին միացնում է տարեկան 300-ից ավելի ուսանող ուսանող: Նրանց մի մասը շարունակում է հետաքրքրությունը պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում. «Թումոյում երկու տարի սովորում էի, երբ սկսեցի բասկետբոլ պարապել: Առաջին վարումս ստեղ է եղել` ընկ. Նարեկի հետաքրքիր վարժություններով...
Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը
17-ամյա թումոցի Արթուր Զիալյանցի քչախոս ու համեստ կերպարի հետևում թաքնված է պրպտուն ու հետաքրքրասեր տղա, ով հասցնում է ուսումնարանին զուգահեռ ծայրահեղ տարբեր բաներով զբաղվել։ Հիմա ամեն ինչի մասին հերթով․․․ «Մի օր վեր կացա ու ընկերոջս հետ եկա Թումո, դուրս եկավ ու, փաստորեն, մինչև այսօր էլ մնացի։ Եթե անկեղծ, ամենասկզբից երեք ոլորտ հետաքրքրեց՝ ֆիլմերը, լուսանկարչությանն ու...
#Spotlight: Կարինայի կապտավարդագույն կոմիքս-աշխարհը
Թումոն 2011-ին իր դռները բացեց առաջին ուսանողների առաջ, որոնցից մեկը` դեռ դպրոցական Կարինան, եկավ այստեղ` բացահայտելու նոր հետաքրքրություններ: «Թումո գալուց առաջ ընդհանրապես չէի մտածում, որ նկարիչ կդառնամ: Եկա ու միանգամից սկսեցի մասնակցել ֆիլմերի ստեղծման դասընթացին: Սիրահարվեցի կինոյին: Մի պահ դադար էր ֆիլմերի դասընթացների, ու որոշեցի նկարչություն էլ փորձել, որտեղ հասկացա, որ եթե ֆիլմեր նկարահանելու համար...
#Spotlight. դիլիջանցիների մարզիչ Սյուզաննան
Իր վերջին զանգի նախորդ օրը 17 տարեկան դիլիջանցի Սյուզաննան անցկացրել է աշխատավայրում՝ Թումոյում։ Դիլիջանի #5 դպրոցի շրջանավարտը (ի դեպ, շնորհավո՜ր վերջին զանգդ, Սյուզաննա) դեռ երեք ամիս է, ինչ Թումո Դիլիջանի մարզիչ է, իր փորձառությունը Թումոյի հետ շա՜տ ավելի վաղ է սկսվել։ 2013-ի կենտրոնի բացումից ի վեր Սյուզին սովորել ու, ինչպես ինքն է ասում, որպես մարդ...
#Spotlight. Անահիտի ճանապարհը Թումո շավղի հետ
Ցանկացած Թումո ուսանողի համար «Թումո շավիղ» արտահայտությունը կարևոր նշանակություն ունի։ Շավղի միջոցով են նրանք գծում իրենց կրթական ճանապարհն ու դրանից են քաղում տեղեկություններ 21-րդ դարի հմտությունների մասին։ Թումո շավիղը, իհարկե, կենդանի օրգանիզմ է։ Այն մեծ էվոլյուցիոն ճանապարհ է անցել ու շարունակում է զարգանալ՝ մեր ուսանողներին ամեն տարի ավելի արդյունավետ կրթական առօրյա ապահովելով։ Վերջերս այն թիմը,...
#Spotlight. Թումո Ստեփանակերտի անբաժան տեխնոաստղերը
Երեք տարեկանից առ այսօր նրանց բաժանող միակ բանը ապագա մասնագիտությունն է, բայց դա չի խանգարում նրանց նույն հետաքրքրություններն ունենալ։ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից թումոցիներ 16-ամյա Սարմեն Գասպարյանն ու Յուրի Բեգլարյանը Թումո Ստեփանակերտ են սկսել հաճախել կենտրոնի բացման առաջին իսկ օրվանից, երբ «Թումոբուսը» դեռ Խնապատ չէր էլ հասել։ «Թումոյի մասին գիտեի ու անհամբեր սպասում էի, թե...









