Առօրյա – TUMO https://tumo.org/hy/ TUMO Mon, 15 Jan 2024 12:39:15 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png Առօրյա – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում https://tumo.org/hy/one-of-100-innovators/ Mon, 15 Jan 2024 11:34:40 +0000 https://tumo.org/?p=48455 The post Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e1223ac21_75200416 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1223ac21_75200416 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1223cbe7_02242691 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1223cbe7_02242691 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1224cc25_13702400 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1224cc25_13702400 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1224d682_58116643 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1224d682_58116643 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12252530_63159799 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12252530_63159799 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12252f34_24717876 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12252f34_24717876 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12264305_30737499 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12264305_30737499 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12264d65_16535252 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12264d65_16535252 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12282a02_14939074 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12282a02_14939074 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

2011 թվականից սկսած` Թումոն տարբեր նախաձեռնությունների և հարթակների կողմից ճանաչվել է լավագույններից մեկը կրթական յուրահատուկ և նորարար մոդել ունեցող կազմակերպությունների շարքում: Նման հարթակներից է HundrED-ը, որը փնտրում և բացահայտում է կազմակերպություններ և նախաձեռնություններ, որոնք փոփոխություններ են բերում իրենց համայնքներում և երբեմն՝ դրանցից դուրս:

HundrED-ն ուսումնասիրում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են համագործակցային ուսուցումը, հոգեկան առողջությունը, կրթական միջավայրը, թվային հմտությունները, կրթական հավասարությունը, ներառականությունը և ավելին: HundrED-ի թիրախն են K-12 (մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան) կրթական նորարարությունները: Կազմակերպության նպատակն է օգնել այս տարիքային խմբի երեխաներին և աշակերտներին դառնալ աշխարհի քաղաքացիներ որակյալ կրթության միջոցով:

Այս առաքելության շրջանակներում յուրաքանչյուր տարի HundrED-ը ստեղծում է շարքեր` կազմված կրթական միջազգային նախաձեռնություններից, որոնք փոփոխություն են բերել իրենց համայնքներում և աշխարհում: HundrED-ի 2024 թվականի շարքում տեղ են գտել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Room to Read-ը (գրագիտությունն ու գենդերային հավասարությունը խթանելու համար) և Compass Education-ը (կայուն զարգացմանը նպաստելու համար):

Այս տարի HundrED-ի շարքի 100 նորարարների աստղային ցանկում է նաև Թումոն: Շարքը բարձր գնահատական է տալիս Թումոյի ինքնուսուցման յուրահատուկ մոտեցմանը, քանի որ «այստեղ պատանիները սովորում են այն` ինչ ցանկանում են»: Զեկույցը պատմում է նաև մեր միջազգային կենտրոնների մասին Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում:

Շարքը Թումոյի կրթական մոդելը համարում է յուրահատուկ, քանի որ «ծրագիրը փոխվում է ինքնուսուցումից դասընթացներ և աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար դասընթացավարներն ու մասնագետները»: HundrED-ը տպավորիչ է համարում նաև այն փաստը, որ Թումոյում նույն դասընթացին կարող են լինել տարբեր տարիքների, սոցիալական խմբերի և հետաքրքրությունների ուսանողներ: Թումոյում չկա գնահատման համակարգ: Փոխարենը ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցել իրենց նախընտրած դասընթացներին և աշխատարաններին:

Մեզ համար մեծ պատիվ է աշխարհում փոփոխություն բերող նախաձեռնություններից մեկը լինել: Ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է HundrED-ի ազդեցությունը տարածվում աշխարհում և մոտիվացնում կրթողներին սկսել նախաձեռնություններ, որոնք կարող են փոխել կյանքեր:

The post Թումոն` կրթական նորարարների աստղային 100-ում appeared first on TUMO.

]]>
48455
Թումոյի նորարարական կրթությունն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում https://tumo.org/hy/entire-region-of-tavush/ Fri, 29 Dec 2023 12:01:37 +0000 https://tumo.org/?p=48326 The post Թումոյի նորարարական կրթությունն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e1229ad29_77674625 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1229ad29_77674625 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1229bcc6_11042275 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1229bcc6_11042275 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122a48e0_68107515 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122a48e0_68107515 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122a58f6_12720761 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122a58f6_12720761 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Դեկտեմբերի 28, Երևան. Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է, որ Թումոյի կրթական ցանցն այժմ ընդգրկում է ողջ Տավուշի մարզը՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով ոչ միայն մարզի բոլոր՝ անգամ ամենահեռավոր և սահմանամերձ համայնքների, այլ նաև հարևան մարզերի մի շարք բնակավայրերի պատանիների համար:

10 տարի առաջ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակությամբ հիմնադրված Թումո Դիլիջանով սկիզբ առած՝ տավուշցի պատանիներին 21-րդ դարի կրթությամբ ապահովելու ճանապարհը իր ավարտին է հասցվել թերևս ամենասպասված՝ Կողբի Թումո կենտրոնի գործարկմամբ: Այս գյուղում վերջերս դռները բացած Թումո կենտրոնը, որտեղ արդեն շուրջ 300 պատանիներ են սովորում, նախաձեռնվել է Կողբ հիմնադրամի հետ համագործակցությամբ և իրականություն դարձել Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների, JHM հիմնադրամի, Mission Enfance հումանիտար ասոցիացիայի, ինչպես նաև Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցության շնորհիվ։

Տավուշի մարզում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնումը հատկանշական է մի շարք առումներով: Հենց այս մարզով է սկսվել Թումոյի մոդելը Հայաստանի ամենատարբեր անկյուններում ներդնելու ուղին. Թումո Դիլիջանը Երևանից դուրս բացված առաջին կենտրոնն է եղել:

Ավելին, հենց Տավուշում է փորձարկվել և իր արդյունավետությունն ապացուցել Թումո տուփերը կենտրոններին կցելու միջոցով մարզային հանգույցներ ստեղծելու մոտեցումը: 2020 թվականին բացված անդրանիկ Թումո տուփերի՝ Գավառի և Բերդի ուսանողներն առաջինն էին, որ ինքնուսուցման վարժանքներն անցնում էին սեփական համայնքում, իսկ դասընթացների և աշխատարանների համար մեկնում մոտակա՝ Դիլիջանի Թումո կենտրոն:

Վերջապես, Տավուշը առաջին մարզն է, որտեղ դասավանդում են մարզերում որակյալ կրթության ապահովմանն ուղղված մեկ այլ նախագծի՝ Թումո Ակադեմիայի շրջանավարտները: Ակադեմիայի անվճար կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած և նոր մասնագիտություն ստացած ուսանողների առաջին խումբն արդեն միացել է Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոնների թիմերին:

«Տավուշի մարզի բոլոր Թումո կենտրոնների և տուփերի կառուցումը մեծ կարևորություն ունի մեզ համար: Թումո Դիլիջանը մեր առաջին մարզային կենտրոնն է եղել, իսկ դրան կցված Թումո Բերդը՝ մեր առաջին Թումո տուփը: Ուրախ ենք, որ Տավուշում առաջին քայլերը արած Թումո Հայաստան ծրագրի կարևորագույն հաջողություններից մեկը գրանցում ենք հենց այս մարզում», – նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Դիլիջանի և Կողբի Թումո կենտրոններից և դրանց կցված՝ Իջևանի, Բերդի, Ազատամուտի, Արձվաբերդի, Սևանի, Գավառի, Շնողի, Ճամբարակի, Օձունի և շուտով՝ Ծովագյուղի Թումո տուփերից բաղկացած միջմարզային ցանցի շնորհիվ ստեղծվել են ոչ միայն կրթական հնարավորություններ և տասնյակ աշխատատեղեր, այլև նաև սոցիալական և համագործակցային կապեր տարբեր մարզերի պատանիների միջև:

«Թումոն ինձ համար եղել է ամեն ինչի սկիզբը: Հենց սկսեցի հաճախել Բերդի տուփ ու դասընթացների մասնակցել Դիլիջանի կենտրոնում, լայնացավ աշխարհայացքս, դարձա ավելի ինքնուրույն, պատասխանատու… ու արդեն տեսնում եմ Թումոյի տված գիտելիքների արդյունքները: Երկու տարի առաջ առաջին անգամ Թումոյում եմ ծանոթացել գրաֆիկ դիզայնի ոլորտին, իսկ հիմա արդեն աշխատում եմ որպես գրաֆիկ դիզայներ. իմ սեփական նախագծերն եմ անում, պատվերներ եմ ստանում… », – ասում է Բերդի Թումո տուփի առաջին ուսանողներից Նելլին:

Տավուշը Թումոյի ցանցում ամբողջապես ընդգրկված երկրորդ մարզն է՝ Շիրակից հետո: Հաջորդ մարզը, որտեղ Թումոն հասանելի կլինի ամբողջապես` Սյունիքն է։ Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր առաքելությունը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոններից և 110 տուփերից բաղկացած ցանցի կառուցումն ավարտել 2026 թվականին:

Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Թումո Հայաստան ծրագրի նվիրատուների և Թումոյի տեսլականը կիսող գործընկերների, ուսուցանողների և աջակիցների համագործակցության:

The post Թումոյի նորարարական կրթությունն այժմ հասանելի է Տավուշի մարզի ողջ տարածքում appeared first on TUMO.

]]>
48326
Թումոն ընդլայնում է թվայնացման միջոցով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունը https://tumo.org/hy/armenian-cultural-heritage/ Tue, 19 Dec 2023 14:20:26 +0000 https://tumo.org/?p=48256 The post Թումոն ընդլայնում է թվայնացման միջոցով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e122c2cb1_74120660 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122c2cb1_74120660 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122c3705_61006945 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122c9f40_05942717 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122ca871_30784392 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122ca871_30784392 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122cb1d3_92063169 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d2278_35551218 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d2cb1_57000653 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d2cb1_57000653 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122d3462_98110276 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d92c0_32307246 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d9a50_36964454 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122d9a50_36964454 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e122dd6f6_30693586 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122dde08_48335549 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e122de513_92590147 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր բազմամյա նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:

Ծրագիրը նախաձեռնվել է 2018-2019 թվականներին՝ Թումոյում անցկացված աշխատարանների ընթացքում ուսանողների կողմից մի շարք հայկական պատմամշակութային հուշարձանների սկանավորմամբ: Լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով Թումոյի ուսանողներն այս ընթացքում թվայնացրել են Դիլիջանի ազգային պարկում գտնվող Մաթոսավանքը, Արագած լեռան վրա գտնվող Ամբերդ ամրոցը, Քարվաճառի Դադիվանք վանական համալիրը, Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը և մի շարք այլ վայրեր: Մինչ այս պահը սկանավորվել է 230 վայր, իսկ Հայաստանի մնացյալ բոլոր կարևոր հուշարձանները կթվայնացվեն առաջիկա տարիների ընթացքում:

Սուրբ Հովհաննես Եկեղեցի, Սիսիան

Նախաձեռնության շրջանակում թվայնացվել են Արցախի մի շարք կարևորագույն հուշարձաններ: 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմին անմիջապես հաջորդող շաբաթների ընթացքում Թումոյի աշխատակիցները բարձրորակ եռաչափ սկանավորման միջոցով թվայնացրել են Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և Բերձորում գտնվող 46 պատմամշակութային վայրեր, այդ թվում Տիգրանակերտը, Ծիծեռնավանքը, Հակի կամուրջը և մի շարք այլ հնագիտական վայրեր, վանական համալիրներ և հուշարձաններ: Արցախում և Հայաստանի սահմանամերձ հատվածներում գտնվող ևս 30 պատմական և մշակութային կոթողներ են սկանավորվել 2022 թվականի նոյեմբերին:

Արդյունքում ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս մանրամասնորեն փաստագրել և ուսումնասիրել պատմամշակութային կարևորություն ունեցող հայկական հուշարձանները՝ նպաստելով դրանց երկարաժամկետ պահպանմանը: Դրանք կարևոր ռեսուրս են կրթական և մշակութային աշխատանքների, ինչպես նաև թվային մեդիա արտադրության համար: Ավելին, եռաչափ պատկերները գիտական հաստատություններին և գիտնականներին հնարավորություն են տալիս իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պահպանման և վերականգնման աշխատանքներ:

Սուրբ Ամենափրկիչ վանք Պողոսագոմեր, Արցախ

Աշխատանքները ներկայումս մեծ տեմպերով շարունակվում են Հայաստանում. սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, իսկ առաջիկա 2-3 տարիների ընթացքում նախատեսվում է սկանավորել 300 հայկական հուշարձան: Զուգահեռաբար մշակվում են սկանավորման տվյալները՝ ստեղծելով բարձրորակ և ամբողջապես գունավորված եռաչափ վիզուալիզացիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն մանրամասնորեն չափագրել և ուսումնասիրել պատմական վայրերը, այլ նաև «շրջել» դրանց տարածքում: Այս ինտերակտիվ մոդելները պատմական ակնարկների և համապատասխան այլ տեղեկատվության հետ միասին հանրությանը հասանելի դարձնելու համար 2024 թվականին կհրապարակվի շարունակաբար թարմացվող օնլայն հարթակ:

Կադրեր 3D սկանավորման գործընթացից

«Շատ կարևոր է, որ այս թվային արխիվը հասանելի է լինելու լայն հանրությանը և որ այն փաստագրում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պատմամշակութային վայրերը: Արխիվը մասնագետներին թույլ կտա վնասման և ոչնչացման վտանգի տակ հայտնված հուշարձանների առավել արդյունավետ մոնիթորինգ իրականացնել` նպաստելով նաև վերականգնման և վերակառուցման հետագա աշխատանքներին»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումոն պարբերաբար կտեղեկացնի նախագծի զարգացումների, այդ թվում օնլայն հարթակի հրապարակման փուլերի վերաբերյալ։

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արենի

Դաշտադեմի ամրոցի 3D վիրտուալ տուր

The post Թումոն ընդլայնում է թվայնացման միջոցով հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունը appeared first on TUMO.

]]>
48256
Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը: https://tumo.org/hy/tirana-pyramid-building/ Sat, 11 Nov 2023 07:59:24 +0000 https://tumo.org/?p=47710 The post Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը: appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e12308814_98175254 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12308814_98175254 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123093a0_24675457 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e1230dfe2_79342137 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e1230dfe2_79342137 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 0px; } #cmsmasters_row_65c66e1230e8a0_61463073 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1230e8a0_61463073 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1230f1b8_40841631 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e12313071_44206766 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12313071_44206766 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123138a5_22029427 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e123138a5_22029427 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1231d702_95583986 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1231d702_95583986 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1231ddc4_22996349 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1231ddc4_22996349 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12323737_82119466 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12323737_82119466 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Լուսանկարում պատկերված գեղեցկության պատմությունը սկսվել է 1985 թվականին ու սկսվել է ոչ այնքան գեղեցիկ: Ներկայումս որպես Տիրանայի բուրգ հայտնի շինությունը ի սկզբանե նախագծվել էր որպես հիշատակի տուրք կոմունիստ բռնապետ Էնվեր Խոջային: Ասում են, որ 1980-ականներին, երբ աղքատության մակարդակն Ալբանիայում իր գագաթնակետին էր, այս կառույցի շինարարության համար ծախսվել է ավելի քան 4 միլիոն դոլար:

11,835մ² մակերեսով բուրգը դիկտատորական ռեժիմի տապալումից հետո մի քանի կյանք է ունեցել` ՆԱՏՕ-ի ժամանակավոր բազայից մինչև գիշերային ակումբ: Բայց առավել, քան այլ ինչ, բուրգը ծառայել է որպես ալբանացի երիտասարդների ժամանցի վայր` տարիների ընթացքում ծածկվելով ոչ միայն լքված շինություններին հատուկ քայքայման նշաններով, այլ նաև երիտասարդական վայրերին հատուկ փողոցային արվեստով:

Լուսանկարը՝ Թումո Տիրանայի

Ալբանացիների մի մասի համար ռեժիմի դեմ հաղթանակի խորհրդանիշ, իսկ մյուսների համար` դրա մասին ավելորդ հիշեցում դարձած շինության ապագան երկար տարիներ հանրային անհամաձայնության կիզակետում էր: «Վերակառուցել, թե քանդել» բանավեճը հանգուցալուծվեց 2015 թվականին. համաժողովրդական հարցումը ցույց տվեց, որ ալբանացիների մեծամասնությունը դեմ էր բուրգի քանդմանը:

Հանրային ցանկությունը իրականություն դարձնելու ճանապարհը սկսվեց 2017 թվականին, երբ Ալբանիայի կառավարությունը հայտարարեց կառույցը վերափոխելու և կրթամշակութային կենտրոնի վերածելու ծրագրի մասին:

Եւս մի քանի տարի ու շինության հետագա օգտագործման վերաբերյալ տասնյակ քննարկումներ հետո պատմության հերոսների թվին է ավելանում Թումոն. Ալբանա-ամերիկյան զարգացման հիմնադրամի և Տիրանայի քաղաքապետարանի ջանքերով 2020թ. հոկտեմբերին բացվում է Թումո Տիրանան՝ մինչև բուրգի շինարարության ավարտը հանգրվանելով Արենա կենտրոնում:

Թումո Տիրանայի ուսանողները՝ Արենա կենտրոնում

Ալբանա-ամերիկյան զարգացման հիմնադրամի և Ալբանիայի տեղական ու պետական կառավարության համաֆինանսավորման և նիդերլանդական MVRDV ստուդիայի ճարտարապետական լուծումների միջոցով մութ անցյալ ունեցող շինությունը դրամատիկ կերպարանափոխման է ենթարկվել՝ ծառայեցվելով երկրի լուսավոր ապագային:

Ժամանակին հանրությանը «վերևից նայող» բուրգն այժմ բոլոր կողմերից պատված է աստիճաններով` նոր սերնդին թույլ տալով ուղիղ իմաստով «ոտքի տակ տալ» բռնապետի ժառանգությունը:

Լուսանկարները՝ Թումո Տիրանայի

Երկիրը առաջընթացի ճանապարհով տանող այս աստիճանները տանում են նաև դեպի Տիրանայի Թումո կենտրոն. բուրգի` գույնզգույն տուփերով լի ինտերյերի մոտ կեսն արդեն տուն է դարձել ալբանացի թումոցիների համար:

Շատ տեղին է, որ նորարարական կրթություն ստացող ալբանացի պատանիներն իրենց թումոյական ճանապարհը կշարունակեն հենց այս գերնորարարական միջավայրում:

 

The post Ի՞նչ կապ ունեն ալբանացի դիկտատորը, նիդերլանդական ճարտարապետական ստուդիան և Թումոյի նորաբաց կենտրոնը: appeared first on TUMO.

]]>
47710
Նոր կյանք տալով Արամի 44-ի սև տուֆե գեղեցկությանը https://tumo.org/hy/revitalizing-a-black-tuff-beauty/ Fri, 10 Nov 2023 18:14:45 +0000 https://tumo.org/?p=47694 The post Նոր կյանք տալով Արամի 44-ի սև տուֆե գեղեցկությանը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e1233a650_10318467 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e1233a650_10318467 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1233af38_27036362 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e12341884_92225584 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12341884_92225584 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123422b0_07551854 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e123422b0_07551854 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12365334_96841606 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12365334_96841606 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12366166_39821565 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; }

Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում՝ Արամի 44 հասցեում է գտնվում 20-րդ դարասկզբից մեզ հասած ամենագեղեցիկ շենքերից մեկը։ 1910 թվականին տեղական սև տուֆից կառուցված շինությունն երկար տարիներ հայտնի էր որպես «Ֆադեյ Թադևոսյանի տուն»՝ կրելով դրա առաջին սեփականատիրոջ՝ ալյուրի մատակարարման բիզնեսով զբաղվով հարուստ ձեռնարկատիրոջ անունը։ Շենքն ի սկզբանե երկու հարկ ուներ․ երրորդն ավելացվել է 1930-ականներին։

Շենքը 1930 թվականին

Իր առավել քան հարյուրամյա պատմության ընթացքում շենքը տուն է դարձել մի շարք հետաքրքիր բնակիչների համար և ծառայել է ամենատարբեր մշակութային նպատակների։ Դրանցից մեկը կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ստուդիան էր, որը շատ արագ վերածվեց 1920-ականների Երևանի երաժշտական նորարարության կարևորագույն հանգույցներից մեկի, որի հիման վրա էլ Արամի 44-ը շուտով դարձավ Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին տունը։ Հենց այստեղ են մինչև 1948 թվականը ուսուցանել և ստեղծագործել Ռոմանոս Մելիքյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Կոնստանտին Սարաջևը և մի շարք այլ կոմպոզիտորներ։

Ավելի ուշ այստեղ է գործել Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղերից մեկը, իսկ շենքի վերջին բնակիչը՝ Երևանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, որն այստեղ էր գործում 1969 թվականից ի վեր, վերջերս տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք։

Ավանդույթը շարունակելու և շենքը հանուն կրթության և մշակույթի զարգացման գործարկելու հերթը հիմա Թումո ստուդիաներինն է, որը շուտով կտեղափոխվի Արամի 44: Թումո ստուդիաները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Ճոն և Հասմիկ Մկրտիչեանների հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել հայ դիզայներների և արհեստավորների նոր սերնդին՝ հայկական արհեստագործական ավանդույթների զարգացման և տեղական արտադրության դիզայներական ապրանքների որակի բարձրացման գործում։

Իր վեցամյա պատմության ընթացքում Թումո ստուդիաները գործել է Պուշկինի 38 հասցեում գտնվող մեկ այլ պատմական շենքի երկրորդ հարկում, որտեղ տեխնիկական դասընթացներ և ձեռագործ դիզայնի աշխատարաններ է իրականացրել ավելի քան 750 երիտասարդ մասնագետների համար։ Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները հսկայական և օրեցոր աճող հավաքածու են ստեղծել՝ կազմված կերամիկական, ասեղնագործական, տպագրական, փորագրական և անգամ խոհարարական աշխատանքներից։

Թումո ստուդիաների ներկայիս տարածքն արդեն չափազանց փոքր է կենտրոնի զարգացումն ապահովելու համար։ Վերջերս 165 առկա տեղի համար 600 երիտասարդներ են դիմել, խանութի տարածքը պարզապես չի բավարարում մեծ պահանջարկ վայելող ուսանողական ապրանքները ցուցադրելու համար, իսկ դասընթացների համար նախատեսված տարածքը թույլ չի տալիս ընդլայնել կրթական ծրագիրը։ Նոր հասցեն ավելի քան կքառապատկի Թումո ստուդիաների տարածքը՝ լուծելով բոլոր վերոնշյալ խնդիրները։

Թումոն անում է ամեն ինչ՝ Արամի 44-ի շենքը նվազագույն միջամտությունների միջոցով վերանորոգելու և շինության բնօրինակ ճարտարապետությունը պահպանելու համար։

Նոր Թումո ստուդիաները դռները կբացի 2024թ․-ի ապրիլին։ Կանոնավոր կրթական ծրագրից զատ, նոր վայրում կանցկացվեն դասախոսություններ և այլ միջոցառումներ՝ ուղղված դիզայնի, արվեստի և արհեստագործության զարգացմանը: Այս պատմական շենքը կնպաստի Թումո ստուդիաների առաքելության իրականացմանը՝ ներգրավելով ավելի շատ երիտասարդների, օգնելով նրանց սովորել հայկական արհեստագործական ավանդույթներից և սեփական ձեռքերով ստեղծել հայ արհեստագործության և դիզայնի ապագան։

The post Նոր կյանք տալով Արամի 44-ի սև տուֆե գեղեցկությանը appeared first on TUMO.

]]>
47694
Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար https://tumo.org/hy/tumo-alumni-platform/ Wed, 08 Nov 2023 15:25:57 +0000 https://tumo.org/?p=47567 The post Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e12384887_32296186 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12384887_32296186 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123852c7_46513666 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e12389552_87628916 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12389552_87628916 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1238e100_26195003 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1238e100_26195003 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123a7407_34465736 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e123a7407_34465736 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Անկախ նրանից, թե որտեղ եք հիմա, միշտ կարող եք կապի մեջ մնալ Թումո համայնքի հետ և շարունակել մասնակցել թումոյական կյանքին:

Թումոյի՝ 16 և ավելի տարեկան բոլոր նախկին ուսանողների համար ստեղծված tumo.alumnifire.com հարթակում գրանցվելով՝ առաջինը կտեղեկանաք ոչ միայն թումոյական նորությունների, այլ նաև կարիերայի զարգացման, նեթվորքինգի և այլ բացառիկ հնարավորությունների մասին:

Հարթակի հիմնական բաժիններն են՝

Feed և խմբեր

Սա յուրատեսակ վիրտուալ հանգույց է, որի միջոցով մշտապես կլինեք թումոյական անցուդարձի մի մասը: Այստեղ կարող եք տեղեկանալ վերջին նորություններին, կարդալ հոդվածներ և պատմություններ, թումոցիների հետ համագործակցել մասնագիտական նախագծերի շուրջ և շատ ավելին:

Միջոցառումներ

Այստեղ կգտնեք հատուկ միջոցառումներ, աշխատարաններ և հավաքույթներ և առաջինը կիմանաք կրթական, կարիերայի զարգացման և տարբեր ոլորտների փորձագետների հետ նեթվորքինգի հնարավորությունների մասին:

Աշխատանքի հնարավորություններ և գործատուներ

Եթե աշխատանք եք փնտրում կամ հետաքրքրվում եք աշխատաշուկայի նորություններով, այս հատվածը ձեզ համար է: Այստեղ կգտնեք աշխատանքի հայտարարություններ, կարիերայի զարգացման հնարավորություններ և թափուր աշխատատեղեր ունեցող գործատուների տվյալներ:

Ինչպես գրանցվել

Խնդրում ենք գրանցվել ձեր անձնական էլ. փոստի հասցեով: Եթե արդեն տրամադրել եք ձեր անձնական հասցեն Թումոյին, ապա ձեր գրանցումը կհաստատվի ավտոմատ կերպով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե չեք տրամադրել Ձեր էլ. հասցեն, ապա Քայլ 5-ի դաշտում լրացրե՛ք Ձեր ամբողջական անունը, ծննդյան օրը և հայրանունը:

Դիտե՛ք այս հոլովակը գրանցման ամբողջական գործընթացի մասին:

Կարող եք նաև տեսնել, թե ինչ տեսք կունենա ձեր էջը և ինչպես օգտագործել այն

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Թումոյի շրջանավարտների հետ կապի թիմի հետ՝ alumni@tumo.org հասցեով:

Անհամբեր սպասում ենք ձեզ նոր հարթակում:

The post Թումոցին մնում է թումոցի. նոր հարթակ Թումո շրջանավարտների համար appeared first on TUMO.

]]>
47567
Կրթության իրավունքի իրացում Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար https://tumo.org/hy/upholding-the-right-to-education/ Fri, 03 Nov 2023 12:20:02 +0000 https://tumo.org/?p=47545 The post Կրթության իրավունքի իրացում Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e123bd2f3_43032514 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e123bd2f3_43032514 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123bdc74_87689523 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e123c1fd4_45273340 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e123c1fd4_45273340 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e123c2892_76504417 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Նոյեմբերի 1-ին Թումոն մասնակցեց Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության (ԿԻՔՆ) կողմից կազմակերպված «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» համաժողովին:

Միջոցառման ընթացքում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը և խոսեց Արցախից բռնի տեղահանված թումոցիների շարունակական կրթության ապահովման գործում հանդիպած խոչընդոտների մասին:

Բանախոսների թվում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ինչպես նաև հանրային սեկտորի և ԿԻՔՆ անդամ կազմակերպությունների՝ այդ թվում AGBU-ի, Teach for Armenia-ի, Ayb Education Foundation-ի, COAF-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաց երկխոսություն և համագործակցություն խթանող այս եզակի համաժողովը առաջինն էր Արցախից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման և խոչընդոտների լուծմանն ուղղված միջոցառումների շարքում:

The post Կրթության իրավունքի իրացում Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար appeared first on TUMO.

]]>
47545
Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին https://tumo.org/hy/teens-from-artsakh/ Tue, 10 Oct 2023 14:55:39 +0000 https://tumo.org/?p=47320 The post Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e123ea7b5_14483240 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e123eb285_00589333 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկը՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների կարիքների ապահովմանը: Բազմամյա և համապարփակ նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի պատանեկության ողջ ընթացքում՝ տրամադրելով բազմակողմանի աջակցություն նրանց բարեկեցության և նոր միջավայրում առողջ ինտեգրման ապահովման համար: «Թումոն Արցախի պատանիների համար» նախաձեռնությունը Թումո Հայաստան ծրագրի մասն է, որի նպատակն է մինչև 2026 թվականը Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել բոլոր հայ պատանիների համար:

Վերջին 12 տարիների ընթացքում Թումոն աշխատել է տասնյակ հազարավոր պատանիների, այդ թվում հազարավոր արցախցիների հետ՝ Ստեփանակերտի Թումո կենտրոնի և Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում գործող Թումո տուփերի միջոցով: Այժմ, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Թումոն հանձն է առնում Արցախից բռնի տեղահանված պատանիների կարիքների գնահատումը, ինչպես նաև պետական և միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից նրանց տրամադրվող ծառայությունների համակարգումն ու մոնիթորինգը: Նախաձեռնության իրականացման համար ստեղծված հատուկ աշխատանքային խումբը սերտորեն կհամագործակցի տվյալների հավաքագրման, սոցիալական աշխատանքի և ծառայությունների մատուցման գործում մասնագիտացած կազմակերպությունների հետ:

Նախաձեռնության հիմնական ուղղություններն են.

  1. Կապի պահպանում Արցախից տեղահանված յուրաքանչյուր պատանու հետ՝ այս պահից մինչև նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչև այլևս աջակցության կարիք չունենալը:
  2. Թումոյի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
  3. Շարունակական մոնիթորինգ՝ գնահատելու համար պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջության, կրթության ֆինանսավորման, սարքավորումների հասանելիության, բուհական ընդունելության, կարիերայի խորհրդատվության և այլ ծառայությունների կարիքները:
  4. Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների և կազմակերպությունների հետ, ինչպես նաև ծառայությունների տրամադրման մոնիթորինգի իրականացում կանոնավոր ստուգումների միջոցով:
  5. Դրամահավաքների իրականացում, հավաքագրված միջոցների ուղղորդում դեպի ծառայություններ մատուցող կազմակերպություններ և համապատասխան հաշվետվությունների տրամադրում նվիրատուներին:

«Մենք բոլոր հայ պատանիներին մեր զավակներն ենք համարում», – ասում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, – «Մեր արցախցի պատանիներն ավելին քան երբևէ մեր աջակցության կարիքն ունեն, բայց մենք էլ նրանց կարիքն ունենք: Օգնելով մեր հայրենակից պայծառ երիտասարդներին ոտքի կանգնել և իրացնել իրենց ողջ ներուժը հանուն բարեկեցիկ և ապահով ապագայի՝ շահելու ենք բոլորս»:

Նախաձեռնության ադմինիստրատիվ ծախսերը կփակվեն Թումո Հայաստան արշավի միջոցով՝ ապահովելով համակարգողների, սոցիալական ծառայությունների մասնագետների և զանգերի կենտրոնի աշխատակիցների ներգրավվածությունը ծրագրում: Թիմին միանալու հայտերն ընդունվում են tumo.org/jobs կայքում:

Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել մի շարք եղանակներով՝ այդ թվում ներդնելով ձեր մասնագիտական հմտությունները կամ կատարելով նվիրատվություն: Նախաձեռնության հետ կապված հարցերով Թումոյի հետ կարող եք կապ հաստատել artsakh.teens@tumo.org հասցեով, իսկ նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է այցելել armenia.tumo.org/t4at կայք և նվիրատվության մեկնաբանության մեջ նշել «Արցախի պատանիների համար»:

Արցախից բռնի տեղահանված այն պատանիներին և նրանց ծնողներին, ում հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել, Թումոն խնդրում է զանգահարել +37410398413 կամ ուղարկել նամակ artsakh.teens@tumo.org հասցեին:

Թումոն նախատեսում է կառուցել 16 կենտրոններից և ավելի քան 100 տուփերից բաղկացած ցանց՝ Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր Թումո տուփում շաբաթական մոտ 320 պատանի է սովորում՝ ինքնուսուցման փուլերն անցնելով տուփում, իսկ դասընթացների համար հաճախելով մոտակա Թումո կենտրոն:

The post Թումոն հայտարարում է Արցախից բռնի տեղահանված պատանիների աջակցությանն ուղղված նոր նախաձեռնության մասին appeared first on TUMO.

]]>
47320
TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը https://tumo.org/hy/tumo-x-rise/ Wed, 13 Sep 2023 14:53:48 +0000 https://tumo.org/?p=44987 The post TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e12407797_92130593 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12408177_29702480 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12408e18_49334267 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_row_65c66e1240db66_13121577 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1240db66_13121577 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1240e8f3_57778334 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1240f373_53147792 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e1240f373_53147792 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e124132a7_84175953 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e124132a7_84175953 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_button_65c66e124143f4_86444174 { text-align:center; } #cmsmasters_button_65c66e124143f4_86444174 .cmsmasters_button:before { margin-right:.5em; margin-left:0; vertical-align:baseline; } #cmsmasters_button_65c66e124143f4_86444174 .cmsmasters_button { font-weight:normal; font-style:normal; padding-right:30px; padding-left:30px; border-width:0.5px; border-style:solid; background-color:#293238; color:#ffffff; border-color:rgba(46,49,56,0.15); } #cmsmasters_button_65c66e124143f4_86444174 .cmsmasters_button:hover { background-color:#293238; color:#ffcb05; } #cmsmasters_row_65c66e12414716_88323594 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12414716_88323594 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12416303_51390428 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12416303_51390428 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_button_65c66e12416aa4_58967639 { text-align:center; } #cmsmasters_button_65c66e12416aa4_58967639 .cmsmasters_button:before { margin-right:.5em; margin-left:0; vertical-align:baseline; } #cmsmasters_button_65c66e12416aa4_58967639 .cmsmasters_button { font-weight:normal; font-style:normal; padding-right:30px; padding-left:30px; border-width:0.5px; border-style:solid; background-color:#293238; color:#ffffff; border-color:rgba(46,49,56,0.15); } #cmsmasters_button_65c66e12416aa4_58967639 .cmsmasters_button:hover { background-color:#293238; color:#ffcb05; } #cmsmasters_row_65c66e12416ce8_70919875 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12416ce8_70919875 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12417585_48874313 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12417585_48874313 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12422764_34800478 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12422764_34800478 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12423484_68110487 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12423484_68110487 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12424616_61182486 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12424616_61182486 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12424d57_81411293 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e12424d57_81411293 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_button_65c66e124253b6_00910205 { text-align:center; } #cmsmasters_button_65c66e124253b6_00910205 .cmsmasters_button:before { margin-right:.5em; margin-left:0; vertical-align:baseline; } #cmsmasters_button_65c66e124253b6_00910205 .cmsmasters_button { font-weight:normal; font-style:normal; padding-right:30px; padding-left:30px; border-width:0.5px; border-style:solid; background-color:#293238; color:#ffffff; border-color:rgba(46,49,56,0.15); } #cmsmasters_button_65c66e124253b6_00910205 .cmsmasters_button:hover { background-color:#293238; color:#ffcb05; } #cmsmasters_row_65c66e12425600_10903878 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12425600_10903878 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e124261e8_62617002 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e124261e8_62617002 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e12426d85_50837955 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12426d85_50837955 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e124277a6_24320931 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e124277a6_24320931 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_button_65c66e12427db4_02001712 { text-align:center; } #cmsmasters_button_65c66e12427db4_02001712 .cmsmasters_button:before { margin-right:.5em; margin-left:0; vertical-align:baseline; } #cmsmasters_button_65c66e12427db4_02001712 .cmsmasters_button { font-weight:normal; font-style:normal; padding-right:30px; padding-left:30px; border-width:0.5px; border-style:solid; background-color:#293238; color:#ffffff; border-color:rgba(46,49,56,0.15); } #cmsmasters_button_65c66e12427db4_02001712 .cmsmasters_button:hover { background-color:#293238; color:#ffcb05; } #cmsmasters_row_65c66e12427fa8_21504751 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e12427fa8_21504751 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Rise ծրագրին, և Թումոն կրկին հանդիսանում է այս միջազգային կրթական բարեգործական նախաձեռնության պաշտոնական գործընկերը: Եթե 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 15-17 տարեկան ես, եթե նախաձեռնող ես, անտարբեր չես մարդկության առջև ժամանակակից աշխարհում ծագած խնդիրներին և անգլերենդ բավարար է դիմում լրացնելու և քեզ ներկայացնելու համար, ապա այս բացառիկ կրթական հնարավորությունը քեզ համար է:

Ի՞նչ է Rise-ը

1 միլիարդ դոլար ֆինանսական պարտավորությամբ այս ծրագիրը հայտարարվել է 2019-ին Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի և իր կնոջ` Վենդի Շմիդտի Schmidt Futures բարեգործական նախաձեռնության և Անգլիայի Օքսֆորդի համալսարանում հիմնադրված Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի համագործակցությամբ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել 15-ից 17 տարեկան պատանիների` աշխարհի ավելի քան 170 երկրներից և այժմ նաև Հայաստանից: Rise-ի շահառուները հնարավորություն են ստանում ամբողջ կյանքի ընթացքում օգտվել մի շարք առավելություններից` կրթաթոշակներ, մենթորություն, ֆինանսավորման և կարիերայի զարգացման հնարավորություններ: Rise-ի համայնքում ընդգրկվելու համար դիմորդները պետք է լրացնեն ծրագրի դիմումը և իրականացնեն նախագիծ, որն ուղղված է լուծելու հանրության ամենահրատապ խնդիրները և մարդկության առջև ծագած մարտահրավերները:

Ի՞նչ է տալու քեզ Rise-ը

– Կրթական աջակցություն

– Մենթորության և կարիերայի զարգացման հնարավորություններ

– Մասնագիտացված ծրագրերի և դասընթացների հասանելիություն

– Ծրագրի գագաթնաժողովին մասնակցության հնարավորություն

– Հասանելիություն հաղթողների համաշխարհային ցանցին

Մասնակցության նախապայմաններ

– Լինել 15-ից 17 տարեկան 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ

– Անգլերենի բավարար իմացություն

ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ

  1. Գրանցում կայքում.
    Կայքում գրանցվելուց պետք է կարճ հոլովակի կամ տեքստի միջոցով պատասխանել մի քանի հարցի: Մարդկության առջև ծառացած խնդիրներից ո՞րն ես ցանկանում լուծել, ո՞րն է քո մոտիվացիան, ինչպիսի՞ խոչընդոտների ես հանդիպել կյանքում և ինչպե՞ս ես հաղթահարել դրանք, որո՞նք են քո ձեռքբերումները, որոնցով հպարտանում ես: Այս փուլում նաև կպատմես, թե ինչպես ես օգնում ուրիշներին` լինի դա կամավորական աշխատանք, թե պարզապես ընտանիքի անդամների մասին հոգատարություն, և առհասարակ ի՞նչ պետք է իմանան ծրագրի կազմակերպիչները քո մասին:
  2. Նախագծի իրականացում.
    Անհրաժեշտ է 0-ից ստեղծել նախագիծ, որը կկարողանաս իրականացնել քո դիմելու օրվանից մինչև հունվարի 17-ը` դիմումերի վերջնաժամկետը: Դա կարող է լինել պրոդուկտ, բիզնես, ծրագրային ապահովման ծառայություն, սոցիալական ծառայություն, հասարակական կամ քաղաքական շարժում, երաժշտություն, նկար, ֆիլմ կամ պերֆորմանս: Գաղափարը մեկն է` լինել ստեղծագործ և իրագործել նախագիծ, որը օգուտ կբերի մարդկանց` քո համայնքից սկսած մինչև ամբողջ աշխարհի բնակչությանը:

    2021-ի հաղթողներից է Հնդկաստանից Գարիման: Նրա իրագործած Rise նախագիծը բարձրացնում է Հնդկաստանում կանանց դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը և սովորեցնում է նրանց ինքնապաշտպանության մեխանիզմներ` պաշտպանվելու նման հարձակումներից: Վերջերս Գարիման ընտրվեց որպես Համաշխարհային գրագիտության հիմնադրամի դեսպան Հնդկաստանից:
    Իսկ հաղթողներից Նիգերիայից Նաոմին իր Rise նախագծի շրջանակում ստեղծել է կայք իր հայրենակիցների համար, որտեղ ներառված են հոդվածներ և տեսանյութեր առողջապահական ոլորտի մասնագետներից, որոնք բացատրում են, թե ինչու է կարևոր առողջությանը հետևելը:
    Իտալիայից Իլարիան, ոգեշնչված իր անձնական փորձից, ստեղծել է մի կայք, որի նպատակն է կանխել սննդային վարքի խանգարումները:Անցած տարիների հաղթողների և նրանց իրագործած նախագծերի մասին ամբողջական ինֆորմացիան կգտնես այստեղ:
  3. Անցնել նախագիծն ավարտին հասցնելու համար պահանջվող 3 փուլերով.
    Երբ արդեն սկսես իրականացնել նախագիծդ, պետք է յուրաքանչյուր փուլի ժամանակ վիդեո հոլովակների միջոցով կիսվես քո անցած ճանապարհով: Ինչպե՞ս ես ընտրել նախագծի թեման, ինչպե՞ս ես այն իրականացնում և, իհարկե, նախագիծն իրականացնելուց հետո կրկին ապացույցների միջոցով (վիդեո/ֆոտո) պատմիր վերջնական արդյունքի մասին:Այստեղ կնշես, թե ո՞րն է Rise-ին մասնակցելու համար քո ընտրած թեման, ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ թեման, ո՞ր խնդրին է այն լուծում տալիս, ինչպե՞ս ես հետազոտել այն, ինչո՞ւ ես կարծում, որ քո նախագիծը լավ միջոց է այդ խնդիրը լուծելու համար: Կնշես նաև, թե նշված 50 թեմաներից ո՞ր երեքին է անդրադառնում նախագիծդ:
  4. Լրացնել դիմումի շարունակությունը.
    Տալ ավելի շատ ինֆորմացիա քո կրթության, ձեռքբերումների և ձգտումների մասին:
  5. Երբ հաջողությամբ հաղթահարես վերը նշված բոլոր փուլերը, հնարավորություն կունենաս անցնել ծրագրի երկրորդ մասին` վերանայել մյուս մասնակիցների նախագծերը, առանձնացնել քո համար առավել հետաքրքիր և ոգեշնչող նախագծերը և մեկնաբանել դրանք:
  6. Անցնել վիկտորինա և խաղ.
    Այս փուլը, ի դեպ, բաց է դիմումը լրացնելու պահից սկսած:

ԿԱՐԵՎՈՐ

Նախագիծդ պետք է սկսես իրագործել ծրագրին դիմելու պահից սկսած: Որքան ուշ դիմես, այնքան ավելի քիչ ժամանակ կունենաս նախագծի իրականացման համար: Նախագծի երեք փուլերի համար պահանջվող վիդեո հոլովակները կարող ես խմբագրել մինչև հունվարի 17-ը: Սակայն, հունվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 20:59-ին քո նախագիծը պետք է բերված լինի իր վերջնական տեսքին` առանց պակասող բաղադրիչների:

Հաղթողների ընտրությունը

– Առաջին փուլում նախագծերը գնահատում են պատահականության սկզբունքով ընտրված մյուս մասնակիցները` հաշվի առնելով մասնակցի կողմից դիմումի մեջ ներառված ամբողջ ինֆորմացիան:

– Այնուհետև ամենաբարձր միավորներ ստացած հայտերը վերանայվում են հանձնաժողովի կողմից: Այն ներառում է համաշխարհային փորձագետներ, որոնք աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և այլն:

– Արդյունքում առավելագույնը 500 պատանիներ անցնում են եզրափակիչ փուլ, որում նրանք մասնակցում են մի շարք միջոցառումների և հարցազրույցների:

– Վերջին փուլում այս դիմորդները գնահատվում են Schmidt Futures-ի և Rhodes Trust-ի վերանայման հանձնաժողովի կողմից, որն ընտրում է 100 հաղթողների:

Դիմելու վերջնաժամկետը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ.-ի հունվարի 17-ն է:
Վերջնաժամկետը ներառում է գրանցման, նախագծի իրականացման, և մյուս մասնակիցներին գնահատելու փուլերը:

Ծրագրի 100 հաղթողների անունները կհայտարարվեն 2024թ.-ի աշնանը կամ դրանից շուտ:

Բոլոր հետաքրքրված պատանիները կարող են դիմել ծրագրին այս հղումով:

Ծրագրի արդեն կայացած միջոցառումների ձայնագրությունները կգտնես այստեղ:

Ծրագրի սպասվող միջոցառումներին կարող ես գրանցվել այստեղ, հիշիր, որ միջոցառումների ժամերը նշված են Գրինվիչի ժամանակով (GMT)։

Ծրագրի կանոններին ծանոթացիր այստեղ:

Rise-ի յութուբյան էջում կգտնես ինֆորմացիոն հոլովակներ ծրագրի մասին:

Կամավորության մասին

Եթե մեծ ցանկություն ունես ծրագրին մասնակցելու, բայց չես կարողանում դա անել տարիքային սահմանափակման պատճառով, ապա մենք ունենք լավ նորություն: Ծրագրին պետք են նաև կամավորներ` 21 տարեկանից բարձր:

Կամավորները կատարում են երկու հիմնական դեր`

– Վերանայում են դիմորդների` հայտի մեջ ներառված նախագծերը


– Գնահատում են եզրափակիչ փուլ անցած 500 մասնակիցներին

Մասնակցության նախապայմաններ

– Լինել 21 տարեկանից բարձր

– Ունենալ համապատասխան փորձ

– Տիրապետել անգլերենին

– Չունենալ ազգակցական կապ և մտերիմ հարաբերություններ այս տարվա դիմորդների հետ

– Վերջին երկու տարիների ընթացքում դիմած չլինել Rise ծրագրին

Ի՞նչ կտա ինձ որպես կամավոր մասնակցությունը

– Ուսուցում և զարգացում. կծանոթանաս մասնակիցների ընտրության համար օգտագործվող Rise-ի նորարարական գործիքներին

– Հաղորդակցվելու հնարավորություն քո հասակակիցների և ոլորտի մասնագետների հետ ամբողջ աշխարհից

– Մասնակցության հնարավորություն մի շարք հետաքրքիր և զվարճալի միջոցառումների

– Եվ ի վերջո, կօգնես բացահայտել այն երիտասարդներին, որոնք մի օր կարող են փոխել աշխարհը

​​Հավելյալ հարցերի դեպքում կարող ես կապվել մեզ հետ rise@tumo.org էլ․ հասցեով։

The post TUMO x Rise. դիմելու քո ուղեցույցը appeared first on TUMO.

]]>
44987
Գրականություն առանց սահմանների. Կոլումբիայի համալսարանի` Հայաստանը Նյու Յորքին կապող աշխատարանը https://tumo.org/hy/literature-without-limits/ Thu, 29 Jun 2023 12:43:20 +0000 https://tumo.org/?p=46651 The post Գրականություն առանց սահմանների. Կոլումբիայի համալսարանի` Հայաստանը Նյու Յորքին կապող աշխատարանը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e124433a7_31000421 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e124433a7_31000421 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1245bde6_95921612 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e1245bde6_95921612 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; } #cmsmasters_row_65c66e1245d335_19703975 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1246f7c4_22655187 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e1246f7c4_22655187 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; } #cmsmasters_row_65c66e124711a9_67281022 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e1247cfa9_91405606 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e1247cfa9_91405606 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; }

«Բաց մի՛ թող հնարավորությունը մասնակցելու Կոլումբիայի համալսարանի կողմից անցկացվող ստեղծագրության աշխատարանին, որի ընթացքում ձեռք կբերես գիտելիքներ պոեզիայի, գեղարվեստական և վավերագրական ստեղծագրության և շատ այլ ձևաչափերում գրելու մեջ։ Շտապի՛ր երևակայությունդ հանձնել թղթին»․ այս հայտարարությունն արդեն մի քանի տարի է հայտնվում է թումոցիների շավիղում և գրավում նրանց ուշադրությունը՝ Արթիկից մինչև Կապան։

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը համարվում է աշխարհի լավագույն բուհերից մեկը, իսկ Թումոյի աշխատարանների թիմը երբեք բաց չի թողնում լավագույններին մեզ մոտ բերելու և ուսանողների գիտելիքները կատարելագործելու հնարավորությունը։ 9 աշխատարան, 15 մասնագետ, աշխատարանը հաջողությամբ ավարտած ավելի քան 90 թումոցի. այս ամենը հինգ տարվա համագործակցության արդյունքում, որի շարունակականությունը ենթադրում է, որ թվերը դեռ շատ են աճելու:

Ալեքս Ուլոայի ու Էլայաս Սորիչի աշխատարանների շրջանակում ընթերցանության օր Թումանյանի այգում, 2019

Ստեղծագրությունը Թումոյի 14 հիմնական ոլորտներից մեկն է, բայց այս աշխատարանը տարբերվում է հիմնական դասընթացներից և ինքնուսուցումից․ եկե՛ք պարզենք՝ ինչպես։ Գրականությանը նվիրված այս աշխատարանը կարող է ձգվել վեցից ինը ամիս, որոնց ընթացքում թումոցիները Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ անցնում են երկար ստեղծագործական ճանապարհ, սովորում գրել տարբեր ժանրերում, խորը ուսումնասիրություններ իրականացնում, զարգացնում անգլերենը և ոչ միայն։

Կոլումբիայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի մագիստրոս Մեթյու Գոնսալեսը, որը մասնագիտացած է պոեզիայի և գեղարվեստական թարգմանության մեջ, Հայաստանից և Արցախից առցանց դասընթացին միացող տասնյակ թումոցիների համար բացահայտել է պոեզիայի հիմնական տարրերը, դրա դերը ցանկացած գրական ստեղծագործության մեջ, մեկ ստեղծագործության մեջ մի քանի լեզու համատեղելու գաղտնիքները և այլն:

«Իմ ամենասիրելի ոճը, որը նաև սովորեցնում եմ Թումոյում, աբսուրդն է: Կարծում եմ ուսանողները նույնպես շատ են սիրել, քանի որ այն ինքնին պարունակում է մի շարք այլ ժանրեր` սյուրռեալիզմ, սիմվոլիզմ, դադաիզմ: Ուսանողները հրաշալի են զգում այս ժանրը, քանի որ նրանց տրվում է ազատություն` խաղալու լեզվի հետ», – պատմում է Մեթյուն:

Մեթյուն իր պոեզիան բնութագրում է որպես տեղեկատվական դարաշրջանի տենդենցների, ֆրանսիական սիմվոլիզմի և տիեզերական միֆերի միաձուլում։ Ըստ Մեթյուի՝ պոեզիան ամենուր է և ամեն ինչում։ «Երբ ինչ-որ բան շատ գեղեցիկ է և յուրահատուկ, այն բնութագրելիս ասում ենք, որ շատ պոետիկ է։ Ես չեմ սովորեցնում՝ ինչպես գրել բանաստեղծություն, ես սովորեցնում եմ՝ ինչպես ցանկացած ստեղծագործություն դարձնել պոետիկ։ Ես ուսանողներին թույլ եմ տալիս գրել այն, ինչ ուզում են՝ օգնելով նրանց ամենակարևոր ասպեկտներից մեկում՝ փոխաբերության կիրառման մեջ։ Քանի որ փոխաբերություններն առանցքային դեր ունեն պոեզիայի մեջ, սովորեցնում եմ դրանց գործածման տեխնիկաները», – ասում է Մեթյուն։

Թումոն և թումոցիներին Մեթյուն շատ է սիրում։ Բացի առցանց աշխատարանից նա արդեն երկու անգամ եղել է Հայասանում և վարել աշխատարաններ Ուրիշ հուլիսին՝ անմիջականորեն շփվելով ուսանողների հետ Երևանում և Գյումրիում։ Այս տարի նույնպես գալու է, ինչին անհամբերությամբ է սպասում։ Ասում է, որ Թումոյում առաջին իսկ դասից շատ տպավորված էր, թե ինչ պատրաստված են ուսանողները, ինչպես են աջակցում իրեն ամբողջ դասի ընթացքում և ինչքան մեծ ներուժ և սովորելու ցանկություն ունեն։

Մեթյու Գոնսալեսի աշխատարանը Թումո Գյումրիում, 2022

«Ընդհանուր առմամբ ամբողջ աշխատարանը ոչ միայն սովորեցնելու, այլև սովորելու պրոցես է։ Ես էլ եմ օգուտ քաղել ուսանողներից, սովորել նրանցից։ Ուսանողները շատ անկեղծ են և ակնկալում են անկեղծություն։ Դասավանդելն ինձ համար աշխարհին նոր աչքերով նայելու հնարավորություն է, իսկ թումոցիների աչքերով նայելը ստեղծագործական բացառիկ փորձառություն էր ինձ համար», – աշխատարանի մասնակիցների մասին պատմում է Մեթյուն։

Ստեղծագրության այս աշխատարանը վերջին տարիներին կամուրջ է ստեղծել Երևանի, Գյումրու, Ստեփանակերտի, Կապանի, Արթիկի և հայկական մի շարք այլ համայնքների և Նյու Յորքի միջև։ Կապանի Թումո տուփի ուսանող Մարիա Մելիք-Քարամյանն, օրինակ, ասում է, որ աշխատարանն իրեն ինքնաճանաչման հնարավորություն է տվել։ «Սկսել եմ ավելի տարբերվող ու հետաքրքիր գրել: Շուտով աշխատարանի արդյունքում գրածս երեք ստեղծագործություն կհրապարակվի իմ և ընկերներիս ստեղծած օնլայն թերթում», – պատմում է նա։

Թումո Գյումրու ուսանող Մարիաննա Հարությունյանն էլ, մինչ գրելուն անդրադառնալն ընդգծում է, որ ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ է ձեռք բերել, իսկ մարզի մեկ այլ համայնքի՝ Արթիկի թումոցի Ռուզաննա Սարգսյանը պատմում է. «Ինձ համար ամենակարևորն այն էր, որ այս աշխատարանի օգնությամբ ես կարողացա մշակել գլխումս եղած կերպարներն ու թղթին հանձնել դրանք։ Սկսեցի իմ գործը տեսնել կողքից, կարողացա ավելի լավ կողմնորոշվել ստեղծագործելիս, հասկանալ՝ ինչն է ինձ մոտ ավելի լավ ստացվում և ինչի վրա դեռ պետք է աշխատեմ»:

Թումո Երևանի շրջանավարտ Անի Սաֆարյանի կյանքում Կոլումբիայի համալսարանի երեք աշխատարանները բեկումնային դեր են ունեցել: 17-ամյա Անին ասում է, որ աշխատարանն իրեն օգնել կոտրել այն կարծրատիպը, թե «գրելու կարողությունն ի վերուստ տրված շնորհ է»։ «Հասկացա, որ գրելը լուրջ, համակարգված աշխատանք է՝ մշտական աշխատանք ինքդ քո վրա», – կիսվում է Անին՝ ավելացնելով, որ աշխատարանների արդյունքում ձեռք է բերել նոր ընկերներ և մենթորներ՝ աշխարհի մյուս ծայրից, որոնք, չնայած լեզվամշակութային տարբերությանը, մեկ հայացքից հասկանում են իրեն։

Ռեյչել Կերանենի աշխատարանը Թումո Երևանում, 2020

«Նրանք երիտասարդ են, տպավորվող և ազատ: Մի փոքր ուղղորդում, որպեսզի գտնեն արվեստագետի իրենց տեսլականը և հասկանան, թե ուր են գնում. իմ աշխատանքը հենց դրան ուղղված ծառայություն է, որը սիրով եմ մատուցում»,- եզրափակում է Մեթյուն։

Իսկ մեզ մնում է ավելացնել, որ աշխարհի լավագույն բուհերից մեկի, արվեստի լավագույն ֆակուլտետներից մեկի մասնագետների հետ աշխատարաններն ու դրանց արդյունքները տարեցտարի ապացուցում են այս համագործակցության ամրությունն ու ապահովում երիտասարդ ստեղծագործողների մի ամբողջ բանակ հայ ժամանակակից գրականության ասպարեզում: Եթե խոսենք ապացույցներով, առաջարկում ենք ծանոթանալ ուսանողների աշխատանքներին Թումո պորտֆոլիոյում:

The post Գրականություն առանց սահմանների. Կոլումբիայի համալսարանի` Հայաստանը Նյու Յորքին կապող աշխատարանը appeared first on TUMO.

]]>
46651