Թումո10 – TUMO https://tumo.org/hy/ TUMO Tue, 12 Apr 2022 07:53:02 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png Թումո10 – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 #TUMO10: Վահե Մագան PicsArt-ում https://tumo.org/hy/tumo10-%d5%be%d5%a1%d5%b0%d5%a5-%d5%b4%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6-picsart-%d5%b8%d6%82%d5%b4/ Tue, 28 Dec 2021 15:12:25 +0000 https://tumo.org/?p=39719 The post #TUMO10: Վահե Մագան PicsArt-ում appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fc82091_85585502 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e8fc82091_85585502 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e8fc85ed9_08453782 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fc85ed9_08453782 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Ֆիլմարտադրությունից ու ipad-ներով երաժշտություն ստեղծելուց մինչև Picsart-ի վիդեո թիմի ղեկավար ու վիզուալ արտիստի կարերիա. ծանոթացե՛ք Թումոյի առաջին ուսանողներից Վահեի ու Մագայի հետ: Աշխատանքին սիրահարվելու, 10 տարվա սահատետրի ու լի՜քը թումոյական պատմությունների մասին #TUMO10-ի ևս մի հոլովակում:

The post #TUMO10: Վահե Մագան PicsArt-ում appeared first on TUMO.

]]>
39719
#TUMO10: Drink & Draw Ստեփանավան թումոցի Արևիկ Արոյանի հետ https://tumo.org/hy/tumo10-drink-draw-%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6/ Tue, 28 Dec 2021 14:56:54 +0000 https://tumo.org/?p=39706 The post #TUMO10: Drink & Draw Ստեփանավան թումոցի Արևիկ Արոյանի հետ appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fcbca37_19536365 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e8fcbca37_19536365 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e8fcbd448_94723719 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fcbd448_94723719 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Թումոյի առաջին ուսանողներից, ինչպես նաև մեր առաջին ստարտափ Yelling Studio-ի թիմից Արևիկ Արոյանն արդեն երկու տարի է՝ Երևանից տեղափոխվել է Ստեփանավան, որտեղ, անիմատորի իր աշխատանքից բացի, պատանիներին սովորեցնում նկարել կոմիքսներ: Դիտե՛ք #ԹումոՍերունդ շարքի հաջորդ հոլովակը Արևիկի մասին։

The post #TUMO10: Drink & Draw Ստեփանավան թումոցի Արևիկ Արոյանի հետ appeared first on TUMO.

]]>
39706
#TUMO10: Էրիկ Ասրյանի անիմացված կյանքը https://tumo.org/hy/tumo10-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%a1%d5%bd%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/ Tue, 28 Dec 2021 14:43:40 +0000 https://tumo.org/?p=39696 The post #TUMO10: Էրիկ Ասրյանի անիմացված կյանքը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fce5715_60932798 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e8fce5715_60932798 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e8fce61b9_97812140 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fce61b9_97812140 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Էրիկ Ասրյանն այնքան է կապված անիմացիաների հետ, որ դրանք նրան ուղեկցում են անգամ փողոցով զբոսնելիս: 10 տարի առաջ Էրիկին Թումո է բերել ինքնակրթվելու իր սովորությունը: Այս տարիների ընթացքում Էրիկի կյանքում բան չի փոխվել` նա շարունակում է նկարել` ամեն օր զարգացնելով իր հմտություններն ու անիմացիաները միլիոնավոր դիտումներով ապահովելով:

The post #TUMO10: Էրիկ Ասրյանի անիմացված կյանքը appeared first on TUMO.

]]>
39696
#TUMO10: Արմինե Հարությունյանն իր մանկության ու Թումոյի առաջին օրերի մասին https://tumo.org/hy/tumo10-%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/ Tue, 28 Dec 2021 14:22:37 +0000 https://tumo.org/?p=39684 The post #TUMO10: Արմինե Հարությունյանն իր մանկության ու Թումոյի առաջին օրերի մասին appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fd04ac8_35198020 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e8fd04ac8_35198020 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e8fd05456_66616683 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd05456_66616683 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Մոդել Արմինեին բոլորն էլ գիտեն: Բայց գիտե՞ն արդյոք նկարիչների տանը մեծացած, իրենց գործը շարունակող ու 10 տարի առաջ Թումո առաջին անգամ ոտք դրած Արմինեին: Իր պապիկի ու տատիկի կտավների շուրջ նստած, Արմինե Հարությունյանը վերադառնում է իր մանկություն ու Թումոյում անցկացրած բառացիորեն անքուն գիշերներ:

The post #TUMO10: Արմինե Հարությունյանն իր մանկության ու Թումոյի առաջին օրերի մասին appeared first on TUMO.

]]>
39684
#Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին https://tumo.org/hy/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%ab%d5%bf%d5%a8-%d5%b4%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/ Fri, 27 Aug 2021 14:20:13 +0000 https://tumo.org/?p=36129 The post #Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fd28464_06078115 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd28464_06078115 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd29048_10305618 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd29048_10305618 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd3ac39_40760916 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd3b601_43927987 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd3b601_43927987 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd43ae9_28021023 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd43ae9_28021023 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd446c0_95726556 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd446c0_95726556 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd45364_81535527 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd45364_81535527 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd53ec1_52912755 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd53ec1_52912755 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd54891_91011038 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd54891_91011038 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

Երբ Թումո Երևանը բացվեց 2011-ին, ոչ ոք լիովին չէր հասկանում, թե գրանցվելով ծրագրին՝ ինչ է, ի վերջո, սովորելու: Բայց ամենասկզբից էլ գտնվեցին մի շարք հետաքրքրասեր պատանիներ, ովքեր գրանցման առաջին օրից եկան՝ բացահայտելու անհասկանալին, ու, կարծես, չփոշմանեցին իրենց որոշման համար։ Այդ պատանիներից է Անահիտը, ով 21 տարեկանում հասցրել է` Թումոյի մի շարք ոլորտների գուրու դառնալ, սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում ու Ֆլորիդայի Watson-ի անվան ինստիտուտում, պրակտիկա անցնել IPM Group ակտիվների ղեկավարման ընկերությունում և հետ գալ Երևան: 

Թումո ասելիս շատերն առաջին հերթին պատկերացնում են այն տեխնիկական հմտությունները, որոնք ուսանողները ստանում են կենտրոնում` ծանոթանալով ոլորտների, որոնց մեկ այլ պարագայում  դժվար թե անդրադառնային: Անահիտը, օրինակ, պատմում է, որ Թումոն իր համար միայն տեխնիկական հմտություների մասին չէ. «Ամեն անգամ, երբ ինձ խնդրում են պատմել Թումոյի մասին, ես ասում եմ ՝ պատկերցրեք մի միջավայր, որտեղ դուք գալիս եք առանց որևէ հիմնային գիտելիքների, ձեզ տալիս են ակադեմիական ազատություն, ռեսուրսներ և մեծ հնարավորություն «պրպտալու» և ստեղծելու»։

Անահիտը Թումոյի ուսանողական տարիներին

Անդադար պրպտալու հմտությունը և գեղեցիկը ստեղծելու ձգտումը Անահիտին հասցրեցին գրաֆիկական դիզայնի դասընթացի սենյակ. «Չնայած հիմա դիզայնով չեմ զբաղվում, դա իմ առաջին լուրջ մարտահրավերն էր սուզվելու մի ոլորտ, որին բացարձակ ծանոթ չէի: Լավ փորձառություն է, երբ կարողանում ես զրոյից ստեղծել գեղեցիկը: Թումոյի դասընթացների ժամանակ ես հասկացա, որ ցանկացած ոլորտ հասանելի և հաղթահարելի է, երբ դու ձգտում ունես և աշխատում ես թիմում»: 

Անահիտի գրաֆիկ դիզայն ոլորտի աշխատարանի արդյունքներից

Թումոյում 5 տարի սովորելուց հետո Անահիտը ընդունվում է Դիլիջանի միջազգային դպրոց. «Պատահական չէ, որ Դիլիջանի դպրոցի մասին առաջին անգամ  լսեցի Թումոյում և նպատակ դրեցի ընդունվել: Հենց Թումոյում ես սովորություն ձեռք բերեցի՝ ցանկացած միջավայրում գտնել լավագույն հնարավորությունները ու հասնել դրանց»: 

Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտելուց հետո Անահիտը ընդունվեց Լին համալսարանի Վաթսոնի անվան ինստիտուտ. «Թումոն ինձ նաև սովորեցրեց սիրել ոչ ֆորմալ ուսման ձևաչափը: Այդ պատճառով, երբ համալսարանի ընտրության առաջ էի կանգնած, ընտրեցի համալսարան, որը ինկուբատորային տիպի է: Այնտեղ դու ընդունվում ես քո նախագծի գաղափարով  և ավարտում հստակ բիզնես պլանով: Համալսարանական տարիների ընթացքում ես հասկացա, որ ցանկանում եմ զբաղվել այնպիսի նախագծերով,ձեռնարկատիրությամբ, որոնք անպայման կունենան իր դրական սոցիալական ազդեցությունը»: Հայաստան վերադառնալուց առաջ Անահիտն իրեն ևս մի փոքր մարտահրավեր է նետում՝ պրակտիկայի անցնելով IPM Group ընկերությունում: Այնտեղ նա ստանձնում է կրտսեր վերլուծաբանի հաստիքը:

Անահիտի UWC և Վաթսոնի ինստիտուտի ուսանողական տարիներից

Անահիտը մեզ հետ շատ չխոսեց իր ապագա պլանների մասին, քանի որ նրանք շատ են, բայց դեռ ոչ համակարգված: Փոխարենը՝ կիսվեց իր հետագա կարիերայի կառուցման ֆորմուլայով. «Չարժե մտածել միայն նրա մասին, թե ինչպես գումար վաստակել: Կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստեղծում և ինչի մաս ես կազմում»:

ՄԻ ՓԱՍՏ

Անահիտը առաջին անգամ աշխատանքային փորձառություն է ստացել 17 տարեկանում և աշխատել է նա Թումոյում, զբաղեցնելով հատուկ դասընթացների կազմակերպման կորդինատորի հաստիքը: 

Ի դեպ, գլխավոր նկարում Անահիտն է 2016-ին՝ Թումոյի 5-ամյակի արշավից։

The post #Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին appeared first on TUMO.

]]>
36129
#Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում https://tumo.org/hy/%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%83%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b6%d5%bf%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/ Tue, 27 Jul 2021 15:10:43 +0000 https://tumo.org/?p=35987 The post #Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fd6ed70_81346630 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd6ed70_81346630 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd746f0_90116235 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd758b0_69116415 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd758b0_69116415 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd82873_36713759 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd82873_36713759 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd831c7_75248965 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd831c7_75248965 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

Ցանկացած նոր նախաձեռնություն սկսելիս դժվարը սկիզբն է, այլ կերպ ասած` զրոյից մեկ ստանալը: Սա նոր ձևավորվող ստարտափների հիմնական խնդիրն է, քանի որ դրանցից շատերը չեն հաջողում հենց այս փուլում: Ըստ European Association of Business Angels-ի կատարած հետազոտության աշխարհում օրական ստեղծվում է 137,000 նոր նախագիծ, իսկ յուրաքանչյուր 10 նախագծից 9-ը ձախողվում է 1-3 տարում: Ձախողման պատճառները շատ տարբեր են` թիմային խնդիրներից մինչև նպատակի սխալ ձևակերպում ու շուկայի ընտրություն:

Հայկական ստարտափների հաջողությանը նպաստելու, տարբեր մարդկանց մեկ գաղափարի շուրջ միավորելու և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը` FAST -ը իրականացնում է մի շարք ձեռնարկատիրական ծրագրեր: Այս ամենում «թաթախված» Աննան էլ Թումոյի առաջին ուսանողներից է, ով նախորդ տարվանից միացել է FAST-ի թիմին որպես նորարարությունների վերլուծաբան:

«Ես նորարարությունների թիմում եմ աշխատում, որտեղ պլանավորում և իրականացնում ենք ձեռնարկատիրական ծրագրեր թե՛ արդեն ձևավորված ստարտափների թիմերի, թե՛ անհատների համար, ովքեր ցանկանում են հիմնել իրենց ստարտափները: Այս ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծվում մասնակիցներին տալ համապատասխան գիտելիքներ, մասնագիտական կապեր ու օգնել նրանց ներգրավել ֆինանասական ռեսուրսներ»,- պատմելով իր աշխատանքի մասին ասում է Աննան:

Աննան ստարտափների հետ աշխատում է արդեն չորս տարի ու այս ընթացքում հանդիպել է մեծ պոտենցիալ ունեցող ստարտափների և հնարավորություն է ունեցել հետևել նրանց աճին ու զարգացմանը. «ինձ ոգեշնչում է, թե ինչպես կարող է մարդն ունենալ մի գաղափար ու անգամ դժվարությունների հանդիպելու դեպքում անընդհատ փորձել հասնել իր նպատակին»: Շարունակելով` Աննան պատմում է վերջերս ավարտված M1TQ ինկուբացիոն ծրագրի մասին, որն իրականացվել է DigiTown նախագծի շրջանակներում` FAST-ի համագործակցությամբ. «Այս 12-շաբաթյա ծրագրի միջոցով ցանկանում ենք երիտասարդներին խրախուսել զբաղվել ձեռնակատիրությամբ և նրանց ապահովել բոլոր այն հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են գաղափարը բիզնես դարձնելու համար: Այս անգամ մասնակցում էին 8 ստարտափներ, որոնք անցան դասընթացներով ու պրակտիկ գործընթացներով, ունեցան անհատական մենթորներ և ծանոթացան պոտենցիալ ներդրողների հետ»:

Աննան Թումո է ընդունվել 14 տարեկանում և ինչպես ինքն է ասում` այստեղ բացայտեց այնպիսի ուղղություններ, որոնց հակառակ պարագայում դժվար թե ծանոթանար. «Հետաքրքրվում էի կայքերի ստեղծմամբ ու ֆիլմարտադրությամբ: Առաջինի դեպքում հստակ գիտեի, որ ապագայում պետք է գալու ու ինչ-որ տեղ օգտագործելու եմ, իսկ ֆիլմերի դեպքում զուտ հետաքրքրությունս էի բավարարում: Հիմա ֆիլմերը պարզապես հաճույք ստանալու համար չեմ նայում, այլ փորձում եմ ինքս իմ մեջ վերլուծել այն գիտելիքներով, որոնք ստացել եմ Թումոյում»:

Միֆ, թե՞ իրականություն

«Վարժանքներն իրականացնելուց մրցակցություն կար, թե ով ամենաշատ միավորները կհավաքի: Ու չգիտեմ միֆ էր, թե չէ, բայց ասում էին, ով ամենաշատ միավորները հավաքեր բարձրանում էր երկրորդ հարկ, որն արգելված զոնա էր ուսանողների համար»: Դե, չէինք կարող այս հարցն այսպես անպատասխան թողնել` այո, եղել է նման բան առաջին ամենաակտիվ ուսանողներից Հովիկ Թամազյանը «վկա»:

The post #Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում appeared first on TUMO.

]]>
35987
#Թումո10. Ռաֆի` նախկին ծրագրավորող, ներկա գյուղատնտես https://tumo.org/hy/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5/ Fri, 23 Jul 2021 12:16:11 +0000 https://tumo.org/?p=35963 The post #Թումո10. Ռաֆի` նախկին ծրագրավորող, ներկա գյուղատնտես appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fd96012_56883631 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd96012_56883631 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fd968c5_57891121 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fd968c5_57891121 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Թումոյի առաջին ուսանողներից Ռաֆի Ահարոնյանը թողել է ծրագրավորումն ու այժմ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Քիչ հանդիպող ոլորտային փոփոխություն է չէ՞: Թումոյում ձեռք բերած փորձն ու գիտելիքները նա այժմ էլ փորձում է օգտագործել ջերմոցների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Իսկ թե ինչպես` տեսեք հոլովակում:

The post #Թումո10. Ռաֆի` նախկին ծրագրավորող, ներկա գյուղատնտես appeared first on TUMO.

]]>
35963
#Թումո10. Պատմություններ առաջին ուսանողներից https://tumo.org/hy/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81/ Fri, 23 Jul 2021 12:04:15 +0000 https://tumo.org/?p=35954 The post #Թումո10. Պատմություններ առաջին ուսանողներից appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fdbc1e9_28138373 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdbc1e9_28138373 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fdbcba1_45833106 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdbcba1_45833106 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Հովիկը, Սերգեյն ու Արսենը Թումոյի առաջին ամենաակտիվ ուսանողներից են, որոնց թումոյական պատմությունները կարելի է անվերջ լսել: Այժմ նրանք կրկին միասին են, բայց արդեն EPAM Armenia-ում:

The post #Թումո10. Պատմություններ առաջին ուսանողներից appeared first on TUMO.

]]>
35954
#ԹումոՍերունդ. Մարիամը` թումոցի 2011-ից մինչև հիմա https://tumo.org/hy/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8%d6%81%d5%ab-2011-%d5%ab%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%a1/ Sat, 10 Jul 2021 22:13:18 +0000 https://tumo.org/?p=35888 The post #ԹումոՍերունդ. Մարիամը` թումոցի 2011-ից մինչև հիմա appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fdeaf04_22099416 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdeaf04_22099416 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fdebd00_11038864 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdebd00_11038864 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e8fdfc393_78533389 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdfc393_78533389 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fdfcd43_35299174 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fdfcd43_35299174 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e8fe0d330_75446796 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe0d330_75446796 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

Ունեք մշակած ու նախագծած պրոդուկտ, բայց չեք պատկերացնում, թե ինչպես այն կաշխատի արտադրությունից հետո. Siemens Industry Software ընկերությունն ու Մարիամը ձեզ օգնական։ Մարիամ Աբրահամյանը Թումոյի առաջին ուսանողներից է, ով այժմ աշխատում է էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից Siemens-ում: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և սպասարկում աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում:

«Մենք ծրագրեր ենք մշակում, որոնց միջոցով հնարավոր է նախագծված արտադրանքը վիրտուալ թեստավորել ու մինչև արտադրության ուղարկելը հասկանալ` արդյոք համապատասխանում է նախնական պատկերացումներին և լուծում է դրված խնդիրը, թե անհրաժեշտ են փոփոխություններ»,- ներկայացնելով իր աշխատանքի մանրամասները ասում է Մարիամը։ «Փաստացի այժմ աշխատում եմ մեր մշակած ծրագրերից օգտվող ընկերությունների հետ՝ օգնելով նրանց օգտագործել բոլոր հնարավորությունները, ինչպես նաև խնդիրների ու բագերի դեպքում շուտ լուծումներ տալ»։ 

Մարիամը Թումո ընդունվել է քրոջ խորհրդով, բայց քանի որ գրանցումները շատ են եղել, մի քանի ամիս սպասել է ու 2011-ի նոյեմբերից սկսել դասերը․ «Մինչև Թումո գալն արդեն հետաքրքրվում էի ծրագրավորմամբ ու գիտեի, որ մաթեմատիկական ուղղությամբ եմ շարունակելու կրթությունս։ Բայց Թումոյում ծանոթանալով խաղերի ու կայքերի ստեղծմանը՝ ավելի ամրապնդեցի այս միտքս։ Ընթացքում հետաքրքրություններիս շրջանակը մեծացավ ու սկսեցի մասնակցել գրաֆիկ դիզայնի ու նկարչության դասընթացներին ևս»։ Բացի ուսանող լինելուց Մարիամը մի քանի տարի շարունակ կամավորություն է արել նաև Թումոյում և Թումո ճամբարում․ «Ճամբարում մասնակիցների համակարգման շատ լավ փորձառություն եմ ունեցել, որը հետագայում օգնել է ինձ»,- պատմում է Մարիամը։ 

Մարիամի աշխատանքները «Իսլամական երկրաչափական նախշեր», «Սիրածս ֆիլմի պատառը» և «Նամականիշը պարտադիր է» աշխատարաններից

Կարելի է ասել, որ Մարիամի թումոյական կյանքը սկսվել է 2011-ին ու դեռ չի ավարտվել․ նա այժմ էլ շարունակում է մասնակցել Թումոյի հատուկ աշխատարաններին ու աշխատում է Թումոյի շենքում․ «Նախորդ տարվա համավարակի լավ կողմն էլ երևի այն էր, որ տնից էի աշխատում ու ժամանակ ունեի ինքնակրթվելու և նոր գիտելիքներ ձերք բերելու համար։ Մինչև հիմա էլեկտրոնային փոստիս ստանում եմ Թումոյի դասընթացների մասին հայտարարությունները։ Այդպես, որոշեցի մասնակցել մի քանի դասընթացի, որոնց ընթացքում ստեղծեցի նամականիշներ, ծանոթացա իսլամական մշակույթի մաս կազմող երկրաչափական նախշերի կիրառությանն ու բլոգինգի մանրամասներին։

Եվ վերջում` լավ նորություն գրքասերների համար

Մարիամն ու իր ընկերները պատրաստվում են ստեղծել կայք, որտեղ բաժանորդագրությամբ կկարողանաք ամեն ամիս ըստ ձեր նախընտրությունների ստանալ գրքեր ու այդ թեմային առնչվող այլ իրեր։ Այս նախագծի չակերտները դեռ այսքանով կարող ենք բացել, բայց ավելի մանրամասն դեռ առիթ կունենանք անդրադառնալու։

The post #ԹումոՍերունդ. Մարիամը` թումոցի 2011-ից մինչև հիմա appeared first on TUMO.

]]>
35888
#TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում https://tumo.org/hy/tumo10-%d5%b6%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%83%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4/ Sat, 03 Jul 2021 06:00:32 +0000 https://tumo.org/?p=35844 The post #TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e8fe2c758_32304048 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe2c758_32304048 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fe2d958_42940512 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe2d958_42940512 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e8fe3cfb1_89350355 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe3cfb1_89350355 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fe3dcd9_33536657 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe3dcd9_33536657 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e8fe5ef94_20507330 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe5ef94_20507330 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e8fe60ae3_62555634 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e8fe60ae3_62555634 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Թումոն այս տարի 10 տարեկան է դառնում: Մենք «հետապնդում» ենք մեր առաջին ուսանողներին` տեսնելու, թե ինչպես են նրանց գործերը 10 տարի անց ու վերհիշելու, թե ինչպես սկսվեց Հայաստանի թումոյացումը: Սկսենք Նարե Գևորգյանից:

Նարեն Embry Tech ստարտափի համահիմնադիրն ու դիզայնի գծով տնօրենն է: Embry-ն կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ է, որը գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ֆիզիկական ակտիվությունն ու օգնում առողջ ապրելակերպ վարել. «Embry Tech-ում մենք մեր շուրջը dream team ենք հավաքել ու դուրս ենք եկել ԱՄՆ շուկա մեր արտադրանքով: Ինձ ու ամուսնուս` ընկերության տնօրեն Սարգիսին, սկզբում միացան Բոստոնից Հայաստան տեղափոխված սննդաբան Լիանան և կենսաբժշկական սարքավորումներով զբաղվող Լևոնը, իսկ այժմ թիմում արդեն 15 հոգի ենք: Մոտ երկու տարի առաջ մեզ է միացել նաև Եվա Գյուլզադյանը, ով դեռ 10 տարի առաջ իմ մարզիչն էր Թումոյում»,- ասում է Նարեն:

«Մեր ստարտափը բազմաթիվ մրցանակներ է ստացել, մեծ ներդրումներ ենք ներգրավել, հաղթել ենք WCIT19-ում, Փարիզում Viva Tech-ին Հայաստանն ենք ներկայացրել, բայց մեր գլխավոր հաջողությունն եմ համարում քաշի կառավարման ու ակտիվությանդ հետևելու ոլորտը նոր մակարդակի բարձրացնելը: Իր առողջությանը հետևող, բայց գրասենյակներում երկար ժամանակ անցկացնող մարդուն օգնելն այժմ ավելի բարձր որակ կարող է ստանալ»:

Ֆիզիկա, էրգոնոմիկա, հոգեբանություն, գունատեսություն. արտադրական դիզայնն իր մեջ ներառում է այս ամենն ու ոչ միայն: Հենց այդ պատճառով էլ Նարեն տարված է այդ ոլորտով պատանի տարիքից ու հենց այդ պատճառով էլ ստարտափի ստեղծումը պատահական չէր. «Փաստացի դու ստեղծում ես մի բան, որով մարդիկ իրենց կյանքն ավելի լավն են դարձնում: Թումոյում ամբողջ օրը արտադրական դիզայնից էի խոսում ու բախտս բերեց. իմ առաջին աշխատարանի ղեկավար Վազգեն Բրուտյանի հետ Թումոյում ստեղծեցինք Արդեան ստարտափը, որն ի վերջո դարձավ անկախ ընկերություն ու մեր ամբողջ ուսումնական թիմը դարձավ աշխատանքային թիմ: Գտնել, նկարել, արտադրել, փոխել, ձեռքով աշխատել. այս ստեղծագործ աշխատանքի արդյունքը հայկական տարբեր նախշերով շարֆերը, տան կիրառական իրերն ու բազմաթիվ ցուցահանդեսներն էին: Հաճելի է, երբ տարբեր երկրներում տեսնում եմ Արդեանի արտադրանքներն օգտագործող մարդկանց»,- ոգեշնչված պատմում է Նարեն:

«Մինչև Թումո գալս Pentium 3 համակարգիչ ունեի ու վրան հազիվ էի նստացրել դրա հետ անհամատեղելի Photoshop CS2-ը: Արդեն փոքր պատվերներ էի անում, dial-up ինտերնետով մի ձև ուսումնասիրում էի իմ կարծիքով արտադրական դիզայնի Լուվր հանդիսացող Yanko դիզայնում տեղադրված աշխատանքները»,- ասում է 2011-ին 18 տարեկանում Թումո ընդունված Նարեն: «Թումոյում շատ ակտիվ էի մասնակցում ամեն ինչին ու հատկապես, երբ 1 տարի անց ամուսնացա, բարեկամներս հարցնում էին, թե ինչիս է պետք Թումոն: Թումոյում էլ ինձ «միակ ամուսնացած թումոցու» պատվավոր տիտղոսն էին տվել: Բայց այս ամենն ինձ հեչ չէր նեղում, հակառակը, Թումոյում ամենաշատը հենց մթնոլորտն էր դուր գալիս»:

Այսպես, Թումոյում սկսվեց Նարեի` արտադրական դիզայնի կարիերան, իսկ հիմա նրան կարող եք գտնել Forbes-ի` տեխնոկանանց մասին հոդվածում Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի հարևանությամբ:

Մի փաստ

«Ցուցահանդեսներից մեկի վրա աշխատելու մի փուլում Համասյան ու Մանսուրյան էի անընդհատ լսում: Ցուցանմուշները կախված էին Թումոյի առաջին հարկի մեծ պատին ու մի օր երկրորդ հարկով անցնելուց միամիտ տեսա Համասյանին ու Մանսուրյանին դրանց ֆոնին նստած: Անգամ չհասկացա էլ` ինչ միջոցառում էր, շոկ ապրեցի, աչքերս լցրեցի ու գնացի հետ գործիս»:

The post #TUMO10. Նարեն ստարտափների աշխարհում appeared first on TUMO.

]]>
35844