Թումո ստուդիաներ – TUMO https://tumo.org/hy/ TUMO Wed, 03 Nov 2021 10:54:23 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png Թումո ստուդիաներ – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 #Spotlight. Թումո ստուդիաների ղեկավար Մարալը https://tumo.org/hy/spotlight-on-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a1%d5%ac%d5%a8/ Wed, 14 Feb 2018 13:28:48 +0000 http://tumo.org/?p=5699/ Մարալ Մկրտիչեանը տեղում կանգնելու սիրահար չէ։ Նա մտածում է, որ եթե առաջ չես շարժվում, ուրեմն չես շարժվում։ Այս մտածողությունն է, որ իրեն ուղղորդել է աշխատելու Բեյրութում, Հարավային Կորեայում, Բարսելոնայում, հետո նորից Բեյրութում ու հիմա, վերջապես, Երևանում։ Մարալի Երևանում հաստատվելուն նախորդել են բազմաթիվ տարիներ, աշխատավայրեր, ցուցահանդեսներ, արկածներ ու մեկ շատ որոշակի ու անդիմադրելի առաջարկ… բայց եկեք...

The post #Spotlight. Թումո ստուդիաների ղեկավար Մարալը appeared first on TUMO.

]]>

Մարալ Մկրտիչեանը տեղում կանգնելու սիրահար չէ։ Նա մտածում է, որ եթե առաջ չես շարժվում, ուրեմն չես շարժվում։ Այս մտածողությունն է, որ իրեն ուղղորդել է աշխատելու Բեյրութում, Հարավային Կորեայում, Բարսելոնայում, հետո նորից Բեյրութում ու հիմա, վերջապես, Երևանում։ Մարալի Երևանում հաստատվելուն նախորդել են բազմաթիվ տարիներ, աշխատավայրեր, ցուցահանդեսներ, արկածներ ու մեկ շատ որոշակի ու անդիմադրելի առաջարկ… բայց եկեք սկիզբ հետ գանք։

Համալսարանում արվեստներ սովորելուց հետո Մարալը գրեց և բեմադրեց մի ներկայացում, որը հրավիրվեց Հարավային Կորեա։ Բեյրութ վերադառնալուց ու որոշ ժամանակ դասավանդելուց հետո Մարալը որոշեց, որ փոփոխության կարիք ունի, այնպես որ, նա տեղափոխվեց Բարսելոնա, որտեղ ստացավ մագիստրոսական աստիճան դիզայնի և հանրային տարածքների ոլորտում՝ Դիզայնի և ճարտարագիտության Elisava դպրոցից։

Ավարտելուց հետո նա սկսեց արվեստի համայնքային նախագծեր և ցուցահանդեսներ կազմակերպել, որոնց նպատակն էր օգտագործել հանրային տարածքներն ու արվեստը համայնքային խնդիրներ լուծելու համար։ Բեյրութ վերադառնալով՝ Մարալը հիմնեց Studio Saffar-ը, որը գրաֆիկական դիզայնով զբաղվող ընկերություն է։ Ստուդիան շուտով դարձավ Բեյրութի ամենահաջողակներից մեկը ու նույնիսկ աշխատեց համաշխարհային ճանաչում ունեցող Baalbek փառատոնի վրա։

Թեև հետաքրքիր բնակավայրերի ու հետաքրքիր նախագծերի պակաս Մարալի կյանքում չկար, մի բան, միևնույն է, չէր հերիքում։ Այդ ժամանակ էր, որ նա հեռախոսազանգ ստացավ։

«Մարի Լուն ինձ պատմեց Թումո ստուդիաների նախագծի մասին ու ես միանգամից տարվեցի դրանով։ Այն ոչ միայն իմ բոլոր հետաքրքրություններին էր համապատասխանում, այլև կրթության հետ էր կապված։ Նաև, ճիշտն ասած, ես արդեն այնքան էի լսել Թումոյի մասին, որ նույնիսկ նախանձում էի այնտեղ սովորող պատանիներին ու աշխատող մասնագետներին։ Այնպես որ, ես շտապեցի միանալ այդ թիմին»։

Մարալը Թումո ստուդիաներ նախագծի ղեկավարն է, ինչը նշանակում է, որ նա հոգ է տանում ամեն ինչի մասին՝ սկսած միջազգային ու տեղացի դասընթացավարներ փնտրելուց, մինչև դասընթացների մանրամասն պլանավորումն ու կազմակերպումը։ Եթե դուք հասցրել եք հետևել Ստուդիաների դասընթացների վերջին ուղղությանը, նկատած կլինեք, որ դրանք միտում ունեն ոգեշնչվել հայկական մշակույթից ու պատմությունից՝ ստեղծելով ժամանակակից գործեր՝ լինեն դրանք նորաձևության, արհեստների, թե խոհարարության ոլորտներում։ Սա պատահաբար չի ստացվել։ (Դուք հավատում էիք, որ Թումոյում որևէ բան պատահաբա՞ր է լինում)։ «Հայերը ահռելի մշակութային ժառանգություն ունեն, ու մեր գործն է օգտվել դրանից ու չթողել, որ այն մոռացվի։ Ես չեմ խոսում արդեն գոյություն ունեցող ուղղությունները կրկնօրինակելու մասին․ եթե հարյուր տարի առաջ ստեղծված մի բան ես կրկնում, առաջ չես շարժվում։ Մեր խնդիրն է գտնել թարմ ուղիներ ավանդականը ցույց տալու համար․ այդպես է այն ակտուալ ու հետաքրքիր մնում»։

Չնայած Մարալը շատ է աշխարհով շրջել, կա մի բան, որը միավորում է իր բոլոր գործերը։ Այն է՝ օգտագործել արվեստը ավելի գլոբալ նպատակների հասնելու համար։ «Ես ուզում եմ կենտրոնանալ արվեստի ուժի վրա ու ստեղծել այն ոչ թե ինքնանպատակ, այլ որոշ կարևոր նպատակների ծառայեցնելու համար»։ Մեզ թվում է՝ Մարալը այդ ամենը իրականացնելու համար ճիշտ տեղում է հայտվել։

ՄԻ ՓԱՍՏ՝
Մի «ցրեք» Մարալի գրիչները։ Լուրջ։ Իսկապես։ Նա տանել չի կարողանում, երբ մարդիկ վերցնում են իր գրիչներն ու չեն վարադարձնում դրանք։ «Դա իմ նյարդերին իսկապես ազդում է, չգիտեմ՝ ինչու»։ Մենք կրկնում ենք՝ մի «ցրեք» Մարալի գրիչները։ Հիշեք դա։

The post #Spotlight. Թումո ստուդիաների ղեկավար Մարալը appeared first on TUMO.

]]>
5699
Թումո ստուդիաների ապագա տունը https://tumo.org/hy/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/ Thu, 06 Jul 2017 15:01:27 +0000 http://tumo.org/?p=5759/ The post Թումո ստուդիաների ապագա տունը appeared first on TUMO.

]]>

Այս գարնանը ճարտարապետների հինգ խմբեր սկսեցին աշխատել մի շատ յուրահատուկ հաստատության դիզայնի իրենց տարբերակը ստեղծելու ուղղությամբ։ Նրանց խնդրել էին պատկերացնել Թումո ստուդիաների՝ 4000 ք.մ. տարածք զբաղեցնող ապագա տունը։ Թումոյի նոր նախաձեռնությունը կենտրոնացած է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ճարտարապետներին տրված առաջադրանքը հավակնոտ էր. ստեղծել յուրահատուկ շինություն Թումանյանի այգու սահմանին՝ պատմական Կիևյան կամրջի մոտ։ Վերջինիս համար մշակել այնպիսի դիզայն, որպեսզի այն ժամանակակից դիզայներական տենդենցների առաջամարտիկներ հանդիսացող դիզայներների, արհեստավորների և վարպետների համար ուսուցման կենտրոն և տուն դառնա։ Դեռ ավելին կա։ Կենտրոնը, որը պետք է կառուցվի այգու սահմանին, պետք է դառնա դրա բնական շարունակությունը՝ հարմար մարդկանց և անվնաս բնությանը։

PLATFORM ընկերության առաջարկած նախագիծը, որը հաղթող ճանաչվեց, միանգամից բոլորին դուր էր եկել։ Դրա ստուդիաներն ու արհեստանոցները բաշխված են ընդհանուր հանրային տարածքի շուրջ, իսկ բազմաստիճան տանիքները կրկնապատկում են արդեն իսկ այգում հասանելի կանաչ տարածքը։ Բնական կերպով հարմարվելով վայրի տեղանքին և ունենալով դեպի հյուսիս նայող մեծ պատուհաններ՝ այս դիզայնը շատ արդյունավետ է օգտագործում կլիմայի կառավարման պասիվ լուծումները՝ նվազագույնի հասցնելով ինչպես վնասակար նյութերի արտանետումը, այնպես էլ շինության սպասարկման ծախսերը։


(Հաղթած դիզայնը PLATFORM-ից տեսարանը՝ Թումանյանի այգուց)

Մրցույթին ներկայացված մյուս նախագծերը նույնպես շատ ստեղծարար էին։ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների ներկայացրած դիզայնը հիմնված էր մի հետաքրքիր նախագծի վրա, որն ամբողջովին կազմված էր տրանսպորտային կոնտեյներներից։ Փոքրացնելով կառուցման ծախսերը և ունենալով մոդուլային դասավորություն՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը հնարավորություն էր տալիս ապագայում մեծացնել շինությունը և նույնիսկ ավելացնել և պակասեցնել մասեր՝ տեղաշարժվող կոնտեյներների տեսքով։

 

(«Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը նախատեսում էր կառուցապատում տրանսպորտային կոնտեյներներով)

NORA-ն Ճապոնիայից, Իրանից և Նիդերլանդներից երեք երիտասարդ ճարտարապետների թիմ է։ Նրանք Թումո ստուդիաների արհեստանոցները տեղակայել էին ընդհանուր ներքին բակը շրջապատող օղակի վրա։ Ինչպես նախորդ երկու լուծումները՝ այս դիզայնը ևս զուսպ էր, և դրանում օգտագործված էին վայրի տեղագրության ընձեռած բոլոր հնարավորությունները։ NORA-ն իր առաջարկն արել էր SLA-ի (լանդշաֆտային դիզայն), Terrell-ի (ինժեներական մաս) և Tegmark-ի (վիզուալ մաս) հետ համագործակցությամբ։


(NORA-ի դիզայնը բաղկացած էր լանջը գրկող երկրաչափական օղակից)

Տեղական ARCHcoop ընկերության լուծումը ներառում էր բարձր կառույց, որը կրկնում է Կիևյան կամրջի ուղղահայացությունը, ինչպես նաև ներառում էր հորիզոնական տարածություններ, որտեղ պիտի տեղակայված լինի նախագծի ֆունկցիոնալ տարածքների մեծ մասը։ Վայրի բնական թեքությանը հարմարվելու փոխարեն՝ ARCHcoop-ի նախագիծը գնում է դրան հակառակ՝ նվազագույնի հասցնելով դրա հետքը կառուցապատման մեջ։


(ARCHcoop-ի դիզայնը համատեղում է աչքի ընկնող ուղղահայաց էլեմենտը հորիզոնական տարածությունների հետ)

Ghouyoum Architecture and Design-ը ներկայացրել էր աչքի ընկնող ուղղահայաց էլեմենտների վրա հիմնված ևս մեկ լուծում։ Այս դիզայնը բաղկացած էր երկու շինություններից, որոնք բաժանված էին արդյունաբերական կռունկի տեսք ունեցող կենտրոնական բաց միջանցքով։ Այն գեղեցիկ կերպով միաձուլում է այգու կորագծերը շինության հետ և մարդկանց հնարավորություն տալիս շփվելու Թումո ստուդիաների մասնագետների հետ։

Շինարարությունը կմեկնարկի 2018 թվականի գարնանը։ Մենք հույս ունենք, Թումո ստուդիաների այս նոր տունը կարևոր վայր կդառնա Հայաստանի դիզայներների համար և կօգնի Երևանը դարձնել աշխարհի դիզայնի աճող կենտրոններից մեկը, երբ բացի իր դռները երկու տարուց։

 

The post Թումո ստուդիաների ապագա տունը appeared first on TUMO.

]]>
5759
Թումո ստուդիաների բացման ցուցահանդեսը https://tumo.org/hy/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5/ Thu, 15 Jun 2017 15:37:26 +0000 http://tumo.org/?p=5766/ The post Թումո ստուդիաների բացման ցուցահանդեսը appeared first on TUMO.

]]>

Թումո ստուդիաների աշխատարանների ընթացքում ստեղծաված աշխատանքներից բացի, ծրագրի բացման ընթացքում նաև ներկայացված էին տաղանդավոր հայ արհեստավորների և դիզայներների աշխատանքները։ Սկսած Անգել Պարոյանի բազալտե լվացարանից ու Հենրիկ Սոլախյանի փայտե գաթայից, մինչև հանրահայտ Գրիգոր Ժապօթեանի զգեստից և ոսկերիչ Սևան Բիչակչու «Թռչնի պալատ» մատանին։ Ծանոթացեք աշխատանքների և դրանց հեղինակների հետ լուսանկարներում։

 

Գրիգոր Ժապօթեան

Գրիգորն իր կարիերան սկսել է աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբի մոտ և այժմ իր հոր, մոր և քրոջ հետ ղեկավարում է ընտանեկան ծաղկող բիզնեսը։ Նրա դիզայնի հարուստ, շերտավոր ուրվագծերի միջով անցնում են ժառանգության, ոճի և նորարարության թեմաները։ Նրա աշխատանքներից շատերը ցուցադրվել են «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ և ոչ միայն։

Ժապօթեանի ՝ վեց մասից բաղկացած «Ռեինկարնացիան»՝ 2017-ի գարուն-ամառ հավաքածուն, կենտրոնացած է փետուրների, ամբողջական շրջազգեստների և մարգարիտներով ասեղնագործած դետալների վրա։ Հավաքածուի այս կարճ զգեստն ունի յուրահատուկ ուրվագծեր և շլացուցիչ դետալներ։

 

Սևան Բիչակչի

Սևան Բիչակչին ոսկերչության աշխարհ է մուտք գործել 12 տարեկանում՝ աշակերտելով վարպետ Հովսեփ Չաթակի ստամբուլյան արհեստանոցում։ Նրա աշխատանքներն այժմ վաճառվում են Նյու Յորքի և Լոնդոնի թանկարժեք խանութներում, և համաշխարհային աստղերից շատերին կարելի է տսնել դրանք կրելիս: Համադրելով վարպետությունն ու գեղարվեստական տեսլականը՝ նա մատանիների մեջ աշխարհներ է ստեղծում և պատմություններ պատմում վզնոցների և ապարանջանների միջոցով։

«Թռչնի պալատ» մատանին ցույց է տալիս Սևանի ոգենշնչումը ճարտարապետությամբ և իր հայրենի Ստամբուլի առեղծվածային տեսարանների ազդեցությունը։

Թռչնի պալատ

Մատանի | Ոսկի, արծաթ, ադամանդներ, քարե քվարց՝ ներքին հատվածում թռչունների պատկերի փորագրությամբ

 

Հենրիկ Սոլախյան

Հենրիկ Սոլախյանը աշխատում է փայտի, քարի և կավի հետ։ Ավագ վարպետը փոքր տարիքից աշխատել է՝ հասնելով այս արհեստներում հազվադեպ հանդիպող հզորության։ Այժմ նա Երևանի Փայտագործության թանգարանի տնօրենն է և համադրում է իր տպավորիչ փորձը պատմության իմացության և հայկական մշակությում արհեստի ավանդույթների հետ։

Լորենու փայտից պատրաստված այս երկկողմանի կնիքը օգտագործվում է ստանալու համար այնպիսի նախշեր, որոնք կարելի է գտնել գաթայի մեջ։

 

Վրոյր Ճուպանեան

Վրոյր Ճուպանեանի բազմաբովանդակ աշխատանքի կենտրոնում սոցիալական փոփոխություններ բերող դիզայնի մշակումն է։ Տարայի՝ պարունակությունը թաքցնելն իր մոտ մոտ խորհրդանշում է մշակութային նորմերն ու սպառման վարվելակարգը։ Խոշորացույցի միջով իրերի տեսքի խեղաթյուրումը՝ քաղաքական գործիչների հարաբերությունները մամուլի հետ։

De[cant] հավաքածուն բաղկացած է գինու և կոնյակի համար նախատեսված յուրօրինակ տարաներից։ Դրանց գեղեցիկ, անթափանց արտաքին տեսքը հմայիչ է, իսկ դրանց ուրվագիծը ակնարկում է, թե ինչ խմիչք է ներսում։

De[cant]

Սկահակներ | Կորիան LG HY-MAX
0.5 լ, 0.75 լ, 1 լ

 

Սյուզան Աբրահամյան

Դերձակների ընտանիքում ծնված Սյուզանին միշտ հիացրել է, թե ինչպես էին գործվածքները մոր ձեռքերում վերածվում ցանկացած իրի։

Երիտասարդ տարիքից նրան դուր էր գալիս զարդերի վրա փոփոխություններ անելը, և նա իր առաջին փորձերը կատարում էր մոր զարդերի վրա։

Լուսիկ Մելոյան (ասեղնագործող)

Փոքր ժամանակ Լուսիկը սիրում էր ասեղնագործել։ Նա հաճախ հոգ էր տանում ընտանիքի տարեցների մասին, և նրա տատիկն էր, որ Լուսիկին գործել սովորեցրեց։ Չնայած Լուսիկի տատիկը կորցրել էր տեսողությունը, տարիների փորձը նրան թույլ էր տալիս Լուսիկին ուղղորդել միայն դիպչելով գործվածքներին։ Լուսիկը շատ կենտրոնացած էր գործում՝ միշտ ձգտելով կատարելության։

Նուրբ ասեղնագործության մեջ Լուսիկ Մելոյանի վարպետությունը երևում է իր բոլոր գործերում։ Նա գործվածքը սկսում է թելից, այնուհետև ընկղմում այն ռետինի մեջ՝ ստանալու համար գործվածքի վերջնական ձևը՝ հիասքանչ վզնոց, որն արտացոլում է ձեռագործության նրբությունն ու բարդությունը:

Վզնոցներ | Ասեղնագործություն, ռեզին, ուլունքներ
Ռեզինի պատրաստումը՝ Արսեն Մխոյանի

 

Անգել Բարոյան

Անգել Բարոյանը սկսել է գծագրել 5 տարեկանից։ 12 տարեկանում՝ իր առաջին գործիքները գնելուց հետո, նա արդեն փորագրում էր։ Նա գործիքները բերեց տուն և սկսեց կրկնօրինակել տուփի վրայի նմուշները։ Այստեղից սկսեց նրա սերը փորագրության գործիքների հանդեպ։ Անգելը աշակերտել է փորագրության վարպետ Հենրիկ Սոլախյանի մոտ և հետագայում իր տան կողքին սեփական արվեստանոցն է բացել։

Անգելի պես վարպետի ձեռքերում քարը արվեստի գործ է դառնում. 40 կիլոգրամանոց բազալտի կտորը վերածվում է մեկ այլ բանի։ Ներսից մանրակրկիտ փորագրելով՝ վարպետը պատկերել է ավանդական հայկական զարդսանախշեր՝ ամբողջ երկայնքով։

Լվացարան | Բազալտ

 

Անա Հակոբյան

Անայի ձեռքերում թուղթը դառնում է ամենաազնիվ նյութը, երբ նա բնության գույներն ու ձևերը վերածում է գեղեցկագույն զարդերի։ Բարսելոնայի արհեստանոցից նրա աշխատանքները նավարկում են աշխարհով մեկ՝ խարիսխ գցելով ցուցասրահներում և խանութներում՝ Պալո Ալտոյից մինչև Փարիզ, Մադրիդից մինչև Միլան։

Թղթե վզնոցների հավաքածուն նուրբ աշխարհ է՝ լի բուսական և ծաղկային պատկերներով։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվել է խնամքով՝ իր մինիմալիստական դիզայնի տակ թաքցնելով այն բարդ տեխնիկաները, որ անհրաժեշտ են այն իրական դարձնելու համար։

 

Քերըն Չեքերջյան

Միլանից մինչև Ռեյկյավիկ և Տոկիոյից մինչև Բեյրութ՝ Քերընը սերտորեն համագործակցում է արհեստավորների հետ՝ խթանելով նրանց արհեստները։ Նրա աշխատանքները փոփոխվելու հատկություն ունեն՝ կախված դրանք օգտագործողից և համատեքստից։ Քերընի մոտ յուրաքանչյուր իր կապված է նախորդի հետ և այս կապի հետևանքով նոր իմաստ է ստանում։

Արույրե և պղնձե հավաքածուն ստեղծվել է ավանդական արհեստավորների հետ համագործակցության շնորհիվ՝ սերնդից սերունդ՝ հաճախ հորից որդի փոխանցվող գիտելիքների կիրառմամբ։ Այս գիտելիքներն այժմ վերանալու վտանգի տակ են։

Կիսաման
Սննդի աման | Մշակած արույր | Ներքին մասը՝ սննդի համար անվտանգ անագապատ արույր
15.5 (ø) x 6 (h) սմ | 18 (ø) x 7 (h) սմ
Խորդուբորդ սկուտեղ
Սկուտեղ | անագապատ արույր
40 (ø) x 6.5 (h) սմ
Ձիթենու ճյուղ սկուտեղ
Անագապատ արույր
40 (ø) x 2.2 (h) սմ
Ոսկե սկուտեղ | Ոսկեջրած
40 (l) x 15 (w) x 1.2 (h) սմ

 

Ծերոն Տէօվլեթեան

Փայտ, պլաստիկ, մետաղ… ինչի էլ փոքր Ծերոնը դիպչեր՝ դրանից խաղալիք էր սարքում։ Դեռահաս տարիքում նա ոսկերչական արհեստանոցներում է աշակերտել, իսկ հետագայում սկսել է ստեղծել սեփական յուրօրինակ հավաքածուները՝ ոգեշնչվելով ճարտարապետությամբ և արդյունաբերական նյութերով։ Զերոնն այժմ ապրում է Հայաստանում և աշխատում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

«Տուֆ» հավաքածուում օգտագործված է ավանդական վարդագույն քարը։ Հավաքածուում տուֆը համադրված է արույրի, արծաթի և ոսկու հետ, ինչը ստեղծում է զարդանախշային ալքիմիայի մի նոր տեսակ։

Մատանի | Տուֆ, արույր
Մատանի | Տուֆ, արծաթ
Մատանի | Տուֆ, ոսկեջրած արծաթ

 

Պաուլա Բահադյան

Պաուլան մեծացել է Բրազիլիայում և այժմ ապրում է Բարսելոնայում։ Նա ստեղծում է փոքր հմայիլներ և զարդեր, որոնք լի են գաղափարով և գեղեցկությամբ։ Հիշողություններով և իրադարձություններով ոգեշնչված՝ նրա գեղեցիկ զարդերը փոխանցում են հույզեր և պատմություններ պատմում։ Փոքր կերամիկական սրտիկները, փսկած փուչիկներն ու զարդարված հնաոճ բրոշները մեզ ծանոթացնում են այդ պատմություններին։

«Հուշեր» շարքը մեր անցյալի դրվագները բերում է ներկա՝ այնպես, ինչպես ժառանգած հմայիլներն են հիշողությունները վառ պահում։ Բրոշները, կախոցներն ու վզնոցները պատուհան են դեպի հիշողություն և գաղափար։

Տատիկի հուշերը
Բրոշ | Արծաթ, մարգարիտ, էմալ, պղինձ, արծաթե նիկել
Հուշերի երկու կողմերը
Կախոց | Արծաթ, փորագրված պղինձ
Հուշ 4
Վզնոց | Արծաթ, փորագրված պղինձ, օքսիդացված արույր, մարգարիտ, ժանյակ

The post Թումո ստուդիաների բացման ցուցահանդեսը appeared first on TUMO.

]]>
5766
Թումոն անցնում է անալոգ ոլորտ զարդերի ֆրանսիահայ դիզայներ Լաուրա Սանսոնետիի հետ https://tumo.org/hy/%d5%a6%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d6%80%d5%ab-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a4%d5%ab%d5%a6%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ac%d5%a1%d5%b8%d6%82%d6%80%d5%a1-%d5%bd/ Wed, 26 Apr 2017 14:42:15 +0000 http://tumo.org/?p=5755/ Զարդերի ֆրանսիահայ դիզայներ Լաուրա Սանսոնետին Երևանում է, ու Թումոյի իր աշխատարանի պատանիներին սովորեցնում է աշխատել ձեռքերով՝ ստեղծելու յուրօրինակ զարդեր։ Ծանոթացեք աշխատարանի ընթացքին հոլովակում։

The post Թումոն անցնում է անալոգ ոլորտ զարդերի ֆրանսիահայ դիզայներ Լաուրա Սանսոնետիի հետ appeared first on TUMO.

]]>
Զարդերի ֆրանսիահայ դիզայներ Լաուրա Սանսոնետին Երևանում է, ու Թումոյի իր աշխատարանի պատանիներին սովորեցնում է աշխատել ձեռքերով՝ ստեղծելու յուրօրինակ զարդեր։ Ծանոթացեք աշխատարանի ընթացքին հոլովակում։

The post Թումոն անցնում է անալոգ ոլորտ զարդերի ֆրանսիահայ դիզայներ Լաուրա Սանսոնետիի հետ appeared first on TUMO.

]]>
5755