ԵՄ Թումո Համալիր – TUMO https://tumo.org/hy/ TUMO Fri, 10 Mar 2023 11:19:04 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png ԵՄ Թումո Համալիր – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 Հայտնի է ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը https://tumo.org/hy/convergence-center-has-been-revealed/ Fri, 10 Mar 2023 10:18:12 +0000 https://tumo.org/?p=45887 The post Հայտնի է ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68e66934_44718143 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e68e6bd99_74579295 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e68e6bd99_74579295 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; } #cmsmasters_row_65c66e68e6c8c8_24949962 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e68e70f07_86251161 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e68e70f07_86251161 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; } #cmsmasters_row_65c66e68e718d9_76296417 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e68e74fa8_03258897 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e68e74fa8_03258897 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; } #cmsmasters_row_65c66e68e75aa7_59828328 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e68e79df5_04568941 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 5px; } #cmsmasters_row_65c66e68e79df5_04568941 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 5px; }

Այսօր` մարտի 10-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հրապարակեց ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա: Համալիրը միավորում է կրթությունն ու արդյունաբերությունը` կամրջելով Հայաստանը աշխարհին։ Հոլանդական հռչակավոր MVRDV ճարտարապետական ստուդիայի կողմից նախագծված շինությունը նորարարական հորիզոնական երկնաքեր է։ Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն ունի 6 հարկ և 200 մետր երկարություն. այն զբաղեցնելու է շուրջ 17 000 ք.մ. մակերես: Համալիրը բաղկացած է 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ: Շենքի նախագիծը ներկայացված է ԵՄ Թումո համալիրի տաղավարում DigiTec Expo-ի շրջանակներում:

«ԵՄ Թումո համալիրի նպատակն է կառուցել կայուն էկոհամակարգ, որը կխթանի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ինժեներության և կիրառական գիտությունների զարգացմանը։ Մեզ անհրաժեշտ է լրացնել ակադեմիայի և արդյունաբերության միջև եղած բացը։ Մեզ նաև պետք է ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տալ գործնական ուսուցում, որը նրանց կմոտիվացնի սկսել նոր ձեռնարկություններ և հզորացնել ու նոր մակարդակի հասցնել արդեն գործողները», նշեց Բեկոր Փափազյանը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Զարգացման գծով տնօրենը։

Կենտրոնում կգործի իրար լրացնող երեք բաղադրիչ.

Կրթական և հետազոտական ծրագրեր. Թումո լաբերը կրթական անվճար հարթակ է, որտեղ ուսանողները և երիտասարդ մասնագետները, համագործակցելով տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ, աշխատում են գիտահետազոտական նախագծերի վրա:

Կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ. Կենտրոնում կգործեն նաև կոնֆերանս դահլիճներ, միջոցառումների հարթակներ, coworking և ուսումնական տարածքներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների բազմազան կարիքները հոգալու համար: Այս տարածքներում կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ, ցուցահանդեսներ և համաժողովներ:

Աշխատանքային և առևտրային տարածքներ. Նախագծված լինելով որպես մոդուլային համակարգ, որն ունակ է տեղավորել ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ընկերություններ՝ համալիրի գրասենյակները ապահովում են ճկունություն և աճի հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական ընկերություններին: Կենտրոնի առաջին հարկում կգործեն սրճարաններ, ռեստորաններ, մարզասրահներ, խանութներ և կոմերցիոն այլ տարածքներ:

Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող, 25 մլն եվրո արժողությամբ համալիրի մասին առաջին անգամ հայտարարվել է 2019 թվականին: Դրանից ի վեր Թումոն կազմակերպել է միջազգային ճարտարապետական մրցույթ, որը հաղթելով հոլանդական MVRDV ստուդիան սկսել է նախագծի աշխատանքը: Նույն տարվա ընթացքում իր գործունեությունն է սկսել ծրագրի հիմնական մասնիկներից մեկը՝ Թումո լաբերը, որը Թումոյի ծրագրի ևս մի ընդլայնումն է և երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել STEM-ին ոլորտների կիրառական և առաջադեմ հմտություններ:

Համալիրի շինարարությունը կմեկնարկի 2023 թվականին: Շինությունը մաս է ավելի մեծ հատակագծի, որը ներառելու է Թումոյի ներկայիս շենքը, տեխնոլոգիական և կրթական մի շարք կառույցներ, ինչպես նաև մետրոյի ապագա կայարանը Հալաբյան փողոցում։

The post Հայտնի է ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը appeared first on TUMO.

]]>
45887
Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ https://tumo.org/hy/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-3d-%d5%bd%d6%84%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf/ Thu, 19 Mar 2020 13:05:06 +0000 https://tumo.org/?p=22984 The post Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68e94b37_06535205 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e94b37_06535205 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_row_65c66e68e95575_60012573 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e95575_60012573 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_row_65c66e68e96152_77970287 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e96152_77970287 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68e9a149_12614475 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e9a149_12614475 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68e9aab7_67089955 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e9aab7_67089955 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68e9e525_38871055 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e9e525_38871055 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68e9edf1_87311796 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68e9edf1_87311796 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68ea27c0_80586642 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ea27c0_80586642 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68ea31f2_40254673 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ea31f2_40254673 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68ea7bc4_81502988 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ea7bc4_81502988 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }
Թումո լաբորատորիաները տեխնոլոգիաների և ինժեներության անվճար կրթական հանգույց է, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: Ծրագիրը ներկայացնում է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Թումո լաբորատորիաներում աշխատանքային խառնաշփոթ էր՝ ընթանում էր Osensus Armenia-ի հետ համատեղ նախագծի հերթական դասընթացը։ Սենյակի անկյունում, իր ողջ շուքով, հատակից մինչև առաստաղ է ձգվում 3D սքաները որպես դասընթացի գլխավոր հերոս։ Ուսանողների մի մասն ուսումնասիրում է համակարգչային ծրագրեր ու ծրագրավորման լեզուներ, իսկ մյուսները՝ մտնելով սարքավորման մեջ, ստանում իրենց իրատեսական պատկերները։ Դասընթացն այս անգամ վարում է հենց 3D Fascination սքաների ստեղծողը՝ Ալֆրեդ Վայցենաուերը, ով նաև Osensus GmbH-ի գործադիր տնօրենն է։

Թումո լաբորատորիաների և Osensus Armenia-ի նախագիծը համախմբել է ուսանողների և երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են սուզվել այս գերժամանակակից տեխնոլոգիայի նրբությունների մեջ։ 3D Fascination֊ն այժմ համարվում է անիմացիոն օբյեկտների սքանավորման ամենահարմար սարքավորումը։ Այս նախագծի ընթացքում ուսանողները սքաներն օգտագործում են միայն սկզբնական փուլում, այնուհետև նրանք պետք է ստանան արդեն նկարահանված ու սքանավորված պատկերների եռաչափ մոդելները։ Դասընթացին Ալֆրեդը ներկայացրեց սքաների հնարավորությունները՝ լրացված և վիրտուալ իրականության (AR/VR) գլոբալ ճանաչման շրջանակում։ «Մինչ օրս մեր 3D մոդելները կայուն էին ու չէին շարժվում։ Բայց հիմա արդեն ունենք լրացված իրականությունը 3D օբյեկտներով լրացնելու հնարավորությունը։ Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան ձեր սմարթֆոնը օգտագործելով՝ մեր սքանավորած 3D օբյեկտներից մեկը անմիջապես AR կարգավորումներին միացնելը»։

Հենց այդտեղ էլ ի հայտ է գալիս կմախքային անիմացիան՝ մոդելի կառուցվածքի և հոդերի կարգավորման գործընթացը։ AR-ի զարգացող աշխարհում անիմացիոն եռաչափ մոդելների օգտագործմանը նույնպես նպաստելու համար ուսանողները, որոնց օգնում է Ալֆրեդը՝ Սուրեն Աբրահամյանի և Սերոբ Բալյանի (Osensus Armenia-ից) հետ միասին, պետք է ստեղծեն և զարգացնեն ավտոմատացված կմախքային անիմացիայի գործընթաց (rigging), եռաչափ մոդելների անիմացիաներ։ Այսպիսով ուսանողները պետք է հետազոտեն, առանձնացնեն ու համակցեն ծրագրային ապահովման տարբեր ձևեր՝ ավտոմատացված եռաչափ անիմացիոն մոդելների ստեղծմանը ավելի մոտենալու համար։ Սերոբը նշում է․ «Կմախքային անիմացիան, ինքնին, այնքան էլ հսկայական գործ չէ, քանի որ բազմաթիվ ծրագրեր արդեն լուծել են խնդիրը։ Ամենաբարդ մասը կապված է ավտոմատացված կմախքային անիմացիայի հետ, սակայն Թումո լաբորատորիաների և ուսանողների օգնությամբ կարծում ենք, որ կկարողանանք հասնել այս ադյունքին»։

Նախագծի շրջանակում ուսանողների հետ աշխատել է նաև Թումոյի 3D մոդելավորման դասընթացավար Գարիկ Խոդավերդին․ «Ունեի կարճ ժամանակ, որպեսզի ուսանողներին ծանոթացնեի 3D մոդավորման փուլերին և սովորեցնեի Autodesk, Maya 3D անիմացիոն, ZBrush ծրագրերը։ Առավելագույնս ինտենսիվ ենք աշխատել՝ քննարկել ենք բավականին շատ թեմաներ ու ստացել արդյունքներ։ Սքաների հետ աշխատանքի դասընթացին ես էլ մասնակցեցի, որպեսզի  ուսանողները համակարգչային և պրակտիկ հատվածները հեշտ համադրեն»։

Osensus-ը նախկինում իր առջև խնդիր էր դնել մատուցել եռաչափ սքանավորված օբյեկտների ամբողջական մաքրման ծառայություններ, սակայն այժմ կազմակերպությունը պատրաստվում է ստեղծել ամբողջական ծրագրային փաթեթ (A-Z)։ Ըստ նրանց` այս զարգացումը կարող է տեղի ունենալ այնպիսի համագործակցությունների միջոցով, ինչպես Թումո լաբորատորիաների և նախագծին մասնակցող հետաքրքրասեր երիտասարդների օգնությամբ։ «Սա, միանշանակ, իդեալական սկիզբ է այն ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են բացահայտել 3D մոդելավորման և AR/VR-ի աշխարհը»․ ասում է Սուրենը։ «Ուսանողները ստեղծում են իրական ապրանքներ և տեսնում են իրական կյանքի խնդիրների իրական արդյունքներ»։ Ալֆրեդը, արձագանքելով Սուրենի մտքերին, ավելացնում է․ «Նրանք չափազանց մոտիվացված են և ունեն հմտությունների ամուր հիմք։ Եվ նրանք տալիս են ճիշտ հարցեր, ինչը նշանակում է, որ ներգրավված են»։

Վերջին հաշվով, նախագծի նորարարական, սահմաններ կոտրող բնույթը ամբողջովին համապատասխանում է Թումո լաբորատորիաների գաղափարին։ Միավորվելով 10Xengineering-ի հետ` անցած աշուն Թումո լաբորատորիաներն իրականացրեց իր առաջին նախագիծը՝ ուսուցանելով կլիմայի հսկողության ամբողջովին ավտոմատացված համակարգի նախագծում Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողների համար։ Իսկ այժմ ընթանում են երկու տարբեր նախագծեր՝ կապված մեքենաներրի համարանիշների հսկողության AI համակարգերի և առողջապահության համակարգում տվյալների նորարարական կառավարման հետ։ Լինելով ԵՄ Թումո համալիրի բաղկացուցիչ մասը՝ Թումո լաբորատորիաներն արդեն իրականություն է դարձնում կենտրոնի առաքելությունը, ինչպես Սուրենն է մատնանշում ՝ «միավորելու երիտասարդ մասնագետներին և այն էներգիան ու գաղափարները, որ նրանք առաջարկում են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին մերն է»։ Իսկ արդեն ընդմիջմանը ուսանող Արփեն Թադևոսյանը նշեց․ «Սա, անշուշտ, մարտահրավեր է։ Սակայն, միևնույն ժամանակ իսկապես հետաքրքիր է կարողանալը աշխատել ինչ-որ բանի հետ, որը ազդեցություն է ունենում իրական աշխարհի վրա»։

Ի դեպ, պայմանավորված Հայաստանում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով Թումո լաբորատորիաներն իր բոլոր դասընթացներն այժմ իրականացնում է առցանց։

The post Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ appeared first on TUMO.

]]>
22984
Ծանոթացեք «ԵՄ Թումո համալիր» երազանքը իրականություն դարձնող թիմի հետ https://tumo.org/hy/%d5%b4%d5%ab-%d6%83%d5%b8%d6%84%d6%80-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d6%80%d5%a8/ Fri, 27 Dec 2019 21:56:56 +0000 https://tumo.org/?p=21761 The post Ծանոթացեք «ԵՄ Թումո համալիր» երազանքը իրականություն դարձնող թիմի հետ appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68ec32f1_02088568 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ec32f1_02088568 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; }

«Չնայած, որ մենք շատ տարբեր ենք` տարբեր փորձառությամբ, կրթությամբ, հետաքրքրություններով` բոլորիս միավորում է մի մեծ երազանք»,- ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի տնօրեն Էրեբունի Թորոսյանը այսպես է նկարագրում իր թիմը:

ԵՄ Թումո համալիրի անձնակազմը բազմազանության պակաս չունի. այն կազմված է երկու հայրենադարձից, 2 երևանցի հայից և մեկ գրեթե երևանցի ոչ հայից: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս հավակնոտ նախագիծն իր ամբողջ բազմազան նշանակություններ ունեցող տարածքներով ու ենթակառուցվածքներով լցնելու է Հրազդանի կիրճը: ԵՄ Թումո համալիրն STEM ոլորտի գործնական կրթության հանգույց է, որն ուսանողներին ապահովելու է անհրաժեշտ հմտություններով` ճանապարհ բացելով նրանց համար դեպի աշխատաշուկա և գիտական աշխարհ ու ստեղծելով նրանց համար գործընկերային կապեր Հայաստանում և արտերկրում:

Թիմի ու նախագծի վերաբերյալ Էրեբունիից ստացված ոգևորությունը չի կարողանում թաքցնել նաև նախագծի ֆինանսական ղեկավար Եվգենիա Շամշյանը: Եվ նրա ոգևորությունը կրկնապատկվում է, երբ սկսում է խոսել, թե ինչ ներգործություն կունենա նախագիծը Հայաստանի երիտասարդության ու ինչու ոչ` հենց իր կյանքի վրա. «Երջանկություն է աշխատել այս նախագծի վրա ամեն օր: Դրա նշանակության ու մասշտաբների շնորհիվ իմ հմտություններն էլ են նոր մակարդակի բարձրանում»:

«Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչպես են կարողացել այսպիսի բան ստեղծել Հայաստանում, այն դեպքում, երբ շատ պատանիներ անգամ շատ ավելի զարգացած երկրներում նման հնարավորություններ չունեն,- ասում է Էմին Սինանին` խոսելով Թումոյի ու այստեղ գալու իր դրդապատճառների մասին: Էմինը աշխատում է 42 դպրոցների համաշխարհային ցանցում Երևանի անունը ավելացնելու ուղղությամբ: 42-ը բացառիկ կրթական կենտրոն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին առանց ուսուցիչների, միմյանց օգնելով ու խնդիր լուծելով` վերածվել ծրագրավորման իսկական գուրուների: Էմինը, ով արդյունաբերական դիզայներ է, պատմում է, թե ինչի շնորհիվ իրեն այլևս չի պատկերացնում նախագծից դուրս,- Միշտ ուզեցել եմ ինչ-որ բան ստեղծելու ու վաճառելու փոխարեն մի բան անել, որն օգտակար կլինի հանրությանը: Մեծ բավարարվածություն ստացա, երբ իմացա, որ այստեղ ուժերս լավ գործի համար եմ ներդնելու»:

«Պետությունը կկարողանա լուրջ զարգացում ապրել, երբ շահույթ չհետապնդող կազմակերպությունները լինեն կառավարության խորհրդատուն ու աջակիցը` օգնելով հասկանալ, թե ինչ է մարդկանց պետք»,- ասում է Բահարե Ֆաթեմին, ով մինչև Թումոն աշխատել է հասարարակական կազմակերպություններում և կորպորատիվ պատասխանատվության ոլորտում: Բահարեն նախագծերի ավագ ղեկավար է Թումո լաբորատորիաներում, որն ինքնուսուցման և պրակտիկ նախագծերի միջոցով մատուցում է STEM ոլորտի բարձրակարգ կրթություն: Այն հարցին, թե ինչով է այստեղ աշխատելը նրան գրավել, Բահարեն, ով աշխատել է Մեծ Բրիտանիայում, Կալիֆոռնիայում ու Իրանում, ասում է. «Որպես մարդ, ով աշխատել է ՀԿ-ներում և հանրային կառավարման ոլորտում` ես լավ եմ գիտակցում, թե ինչ մեծ դեր կունենա ԵՄ Թումո համալիրը Հայաստանի ապագայում: Այն կօգնի երիտասարդներին հասկանալ ու գտնել գիտական բարդ խնդիրների լուծումներ»:

Այս փոքրիկ թիմը մեծ սպասելիքներ ունի կենտրոնից: Ծրագրերի ղեկավար Էդիտա Ղազարյանն ասում է. «Ամենակարևորն այն է, որ նախագիծը հսկայական օգուտ կբերի ոչ միայն ուսանողներին, այլ ամբողջ համայնքին ու հասարակությունը: Հենց այդ պատճառով էլ մենք ամեն ինչ անում ենք, որ այն հաջողի»:

Չնայած իրենց աշխատանքի ոճերի ու բնավորության տարբերությանը` ԵՄ Թումոյի թիմը, կարծես, մեկ բռունցք լինի. «Մենք գրեթե մի ընտանիք ենք` իրար մեջքի կանգնած ու խիստ կենտրոնացած մեծ առաքելության իրականացման վրա»,- ասում է Էրեբունին: Թիմի անդամների հետ խոսելիս կարմիր թելով մի միտք է անցնում, որ նախագիծը իսկական մագնիս է մարտահրավերներ փնտրող պրոֆեսիոնալների համար: Օրինակ` երկու հայրենադարձները` Էրեբունին ու Էմինը, հատուկ այս գործի համար են Հայաստան տեղափոխվել: Բահարեն Հայաստան տեղափոխվելու համար ևս մեկ պատճառ է նշում. «Այստեղ ես մշակութային առումով ինձ ավելի մոտ եմ զգում հայրենիքիս քան արևմուտքում: Այստեղ` սուրճի շուրջ նստելով և խոսելով այս մարդկանց հետ, զգում ես, որ նրանք հասկանում են քեզ: Երբ ասում եմ, որ կարոտել եմ երկիրս, տունս…նրանք ինձ հասկանում են»:

 

*ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

The post Ծանոթացեք «ԵՄ Թումո համալիր» երազանքը իրականություն դարձնող թիմի հետ appeared first on TUMO.

]]>
21761
Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց https://tumo.org/hy/%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%be%d5%a5%d6%81/ Fri, 20 Dec 2019 17:03:34 +0000 https://tumo.org/?p=21617 The post Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68ede304_68094220 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ede304_68094220 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 30px; } #cmsmasters_row_65c66e68edefd9_04058708 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68edefd9_04058708 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68ee37f4_72683687 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68ee4446_60709242 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68eec2d9_08557847 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68eec2d9_08557847 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ավարտվեց ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի Թումո լաբորատորիաներ ծրագրի և Երևանում Ֆրանսիական համալսարանի համատեղ նախագիծը, որն անցկացվել է 10X Engineering ընկերության հետ համագործակցությամբ: 6-շաբաթյա դասընթացի ընթացքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները սովորել են LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզուն ու ձեռք են բերել գիտելիքներ տվյալների գիտության ոլորտում, որոնց օգնությամբ էլ ստեղծել են ամբողջովին ավտոմատացված ջերմակառավարման համակարգերի նախագծեր:

«Նախագծի նպատակն էր ուսանողներին ցույց տալ, թե ինչ հնարավորություններ կան գիտության աշխարհում, թե ինչպես կարող են ընտրել իրենց մասնագիտացումն ու հաջողության հասնել: Այն բոլոր ծրագրերն ու ոլորտները, որոնք ուսումնասիրել ենք, միտված էին օրինակի վրա ցույց տալ, թե ինչպես է գիտելիքը պրակտիկ կիրառում ստանում: Նման կերպ համալսարանները իրենց տված ֆունդամենտալ գիտելիքներով ու ոլորտը իր նորամուծություններով փոխլրացնում են միմյանց,- նշում է 10X Engineering ընկերության տնօրեն Դավիթ Զարգարյանը:

Նախագծի ավարտին ուսանողները իրենց կատարած աշխատանքն են ներկայացրել հանձնաժողովի առջև, որը կազմված էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ներկայացուցիչներից:

«Այս 6 շաբաթվա ընթացքում ծանոթացանք վերջին տարիներին տեխնոլոգիական աշխարհում գոյություն ունեցող թռենդներին ու կարողացանք ստեղծել խնդիր լուծող համակարգեր: Օրինակ` ստեղծեցինք պրոդուկտ ու այստեղ սովորած ծրագրի միջոցով ձևավորեցինք այն: Մի խոսքով` իրական պատկերացումներ ձեռք բերեցինք 3D մոդելավորման մասին,- ասում է Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Սառա Կոստանդյանը:

«LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզուն, որն այստեղ ուսումնասիրում էինք, հիանալի տարբերակ էր ընդհանուր ինժեներական ոլորտի մասին պատկերացում կազմելու համար,- նշում է նույն ֆակուլտետի ուսանող Արգիշտի Տիգրանյանը,- Նախագիծը կարճ էր, պիլոտային էր, բայց օգտակար էր հասկանալու համար, թե որ ուղղությամբ ենք ուզում զարգացնել մեր գիտելիքները»:

«Նման նախագծերի շնորհիվ ուսանողները տեսնում են, թե ինչ է կատարվում ոլորտում, ավելի մոտ են լինում դրան: Համալսարանական կրթությունը կարևոր տեսական գիտելիքներ է տալիս ու այդ գիտելիքները շատ ավելի են ամրապնդվում նախագծերի տված պրակտիկ գիտելիքներով: Բարեբախտաբար, մեր համալսարանի ուսանողները պատրաստ էին նման մոտեցմանը, քանի որ մեր կրթական ծրագրում նախագծերի ու արդիական արդյունք ստանալու դերը չափազանց մեծ է»,- ասում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արամ Եսայանը:

London-1-min

Թումո լաբորատորիաների նախագծերի ավագ ղեկավար Բահարե Ֆաթեմին իր խոսքում նշել է. «Այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողները ապացուցեցին, որ համագործակցային մթնոլորտ ստեղծելու ճիշտ ճանապարհին ենք: Յուրաքանչյուր նախագծի ներկայացման ժամանակ ակնհայտ էր, որ ուսանողները պատրաստ են ավելի շատ նախագծերի, ավելի մեծ մարտահրավերների և ավելի մեծ համագործակցության Թումո լաբորատորիաների հետ: Մենք նոր նախագծերով կվերադառնանք գալիք տարում. փետրվարի 3-ին մեկնարկող նախագիծը կհայտարարվի տոներից առաջ»:

*ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

The post Թումո լաբորատորիաների հատուկ նախագիծը ամփոփվեց appeared first on TUMO.

]]>
21617
Թումո լաբորատորիաները սկսում է իր համագործակցությունը համալսարանների հետ https://tumo.org/hy/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%ac%d5%a1%d5%a2%d5%b8%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80/ Mon, 09 Dec 2019 13:21:46 +0000 https://tumo.org/?p=21284 The post Թումո լաբորատորիաները սկսում է իր համագործակցությունը համալսարանների հետ appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68f0c751_17325365 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e68f0d540_25755873 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68f0d540_25755873 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68f165f9_85383530 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68f165f9_85383530 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68f17628_41304192 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68f17628_41304192 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e68f1e4f9_26539081 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e68f1e4f9_26539081 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; }

Դեկտեմբերի 6-ին Թումո Երևանում կայացավ ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպումը Հայաստանի համալսարանների հետ: Բարձրագույն կրթության, գիտական ինստիտուտների և ՀՀ կառավարության ներկայացուցիչները մանրամասն տեղեկացան Թումո լաբորատորիաների` STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի նոր կրթական նախագծի մասին, ինչպես նաև քննարկեցին համատեղ աշխատանքի հնարավորությունները: ԵՄ Թումո համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, լինելու է համագործակցության հանգույց համալսարանների, բիզնեսի ու հետազոտողների համար:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսը, ներկայացուցիչներ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Պետական պոլիտեխնիկական համալսարանից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին Թումո լաբորատորիաների և համալսարանների միջև համագործակցության հնարավորությունները:

IMG_9453

Մասնակիցները նաև ծանոթացան Թումո լաբորատորիաների և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ Թումո Երևանում ընթացող նախագծին: Դրա շրջանակներում համալսարանի ուսանողները աշխատում են 10x Engineering ընկերության հետ` ստեղծելու ամբողջովին ավտոմատացված ջերմակառավարման համակարգեր:

«Թումո լաբորատորիաները ԵՄ Թումո համալիրի սիրտն է ու իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես կինտեգրվի տեղի ակադեմիական ու տեխնոլոգիական համայնքում և ինչպիսի օգուտ կտա այդ համայնքին իր միջազգային կապերի ու նորարարական ծրագրերի շնորհիվ»,- իր խոսքում նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

«Նախագիծը շատ լավ հնարավորություն է ուսանողների ու համալսարանների համար: Ուսանողները, մասնակցելով Թումո լաբորատորիաների աշխատանքներին, կստանան հետազոտական արժեքավոր հմտություններ, ինչպես նաև, որպես արդյունք, կունենան պատրաստի նախագիծ: Բացի այդ ԵՄ Թումո համալիրում կգործի ընդհանուր տարածք, որտեղ համալսարանները կկարողանան փոխանակվել իրենց հետազոտական փորձով և սարքավորումներով»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

IMG_9481

«Այս ծրագրից ակնկալիքներս շատ մեծ են, – ասում է ԵՊՀ-ի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Քեռյանը, – Մասնավորի ու ակադեմիական շրջանակների արդյունավետ համագործակցությունը կուժեղացնի երկու կողմին էլ, բացի այդ հնարավորություն կստանանք ավելի բարձր մակարդակի հմտություններ տալ ուսանողներին և նույնքան բարձր պահանջներ դնել նրանց առաջ»:

Թումո լաբորատորիաների կրթական ծրագիրն ու դիմումների ընդունումը կմեկնարկի 2020 թվականի հունվարին: Նախագծին կարող է մասնակցել 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Նորարարության ու ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նախագիծը կապեր է ստեղծելու տեղացի ուսանողների, հետազոտողների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և նրանց գործընկերների միջև ամբողջ աշխարհում: Համալիրը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

The post Թումո լաբորատորիաները սկսում է իր համագործակցությունը համալսարանների հետ appeared first on TUMO.

]]>
21284
ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը https://tumo.org/hy/%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80/ Sat, 12 Oct 2019 07:00:21 +0000 https://tumo.org/?p=19762 The post ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e68f3d853_89379791 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e68f3ef30_24467146 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69005b84_25369188 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69006616_28014304 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6900ccd5_53929083 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6900d831_14765865 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e690132d7_60865144 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագծի աշխատանքները ընթացքի մեջ են: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Վինի Մաասի, Յակոբ վան Ռեյսի և Նատալի դե Վրիսի կողմից 1993 թվականին հիմնադրված ստուդիայում այժմ 200-ից ավելի ճարտարապետներ դիզայներական լուծումներ են տալիս քաղաքային միջավայրերին ամբողջ աշխարհում: Համագործակցային, հետազոտությունների վրա հիմնված դիզայներական մեթոդներով հայտնի ընկերության աշխատանքները ներառում են բնակարաններով շրջապատված, բանկային ահռելի պահոց հիշեցնող Rotterdam Market Hall-ը և լուսավոր, գնդաձև կենտրոնական հարթակի շուրջ պարուրված գրապահարաններով Tianjin Binhai Library-ն: Ստեղծումից ի վեր ընկերությունը ստացել ու նոմինացվել է 95 մրցանակի, որոնց թվում են մի քանի մրցանակ Seoullo 7017 Skygarden-ի` Սեուլում գտվնող, նաև որպես հանրային այգի ծառայող 983 մետրանոց պողոտայի համար:

Եմ Թումո համալիրի ճարտարապետական մրցույթը մեկնարկել է 2019 թվականի հունիսին: Այն բաղկացած էր 2 փուլից. հայտերի ընդունում, որին հաջորդեց եզրափակչի 3 մասնակիցների երկօրյա ինտերակտիվ աշխատանքային հանդիպումները համալիրի հիմնադիրների և մրցույթի ժյուրիի հետ` Հայաստանում:

«Մենք ստեղծում ենք կրթությանը յուրահատուկ մոտեցում ունեցող, ինժեներության և տեխնոլոգիանների ոլորտը հեղափոխող միջազգային հարթակ. – ասում է Թումոյի տնօրեն և ԵՄ Թումո համալիրի ժյուրիի անդամ Մարի Լու Փափազյանը. – մեզ համար հատկապես հետաքրքիր էր տեսնել, թե ճարտարապետական այդ տարբեր խմբերը ինչպես կմեկնաբանեն մեր այս տեսլականն ու ինչ տեսք կստանա նախագծի ապագա տունը»:

Մրցույթի ժյուրին գլխավորում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության և նախագծման բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսը: Ժյուրիի կազմում էին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Emerson Collective-ի ղեկավար, Թումոյի խորհրդի անդամ և Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսը և մեդիաարվեստի, ռոբոտաշինության և արհեստական բանականության վրա մասնագիտացված Նաբի արվեստի կենտրոնի տնօրեն Սո Յոն Րոն Սեուլից:

IMG_6255

BIG

Մրցույթի եզրափակչի 3 մասնակիցներն ընտրվել են 24 երկրից ուղարկված 67 դիմումների միջից: Դիմած ընկերությունների թվում էին ճապոնական այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Արատա Իսոզակին, Կենգո Կուման և Շիգերու Բանը, ոլորտի առաջատարներ Դոմինիկ Պերոն, Mossessian Architecture-ը և AECOM-ը, մեծ հաջողության հասած սկսնակներ FABRICations-ը, Նիկոլա Լենեն և Բարոսի Վեյգան:

Օգոստոսին եզրափակիչ անցած թիմերը ժամանեցին Երևան` տեղում ղեկավարելու իրենց գործնական աշխատանքները: Թումոյի երկրորդ հարկի` Արարատին նայող սենյակներից մեկում տեղավորվելով` նրանք 2 օրվա ընթացքում քննարկեցին նախագծի մանրամասներն ու ստեղծեցին նախատիպերի իրենց տարբերակները: Մասնակիցներն առաջարկեցին անսպասելի և օրիգինալ գաղափարներ` Հրազդանի կիրճին միացող կամուրջ-շենք, փակ գյուղական համալիր կամ ԵՄ Թումո համալիրը` որպես Թումանյան այգու շարունակություն` որի կտուրը դառնում է կանաչապատ տարածք:

IMG_6361

RCR

Գործնական աշխատանքների առաջին օրը թիմերը այցելեցին ԵՄ Թումո համալիրի տեղակայման ապագա վայրն ու շրջեցին Երևանով: Ղեկավար թիմը ծանոթացրեց նրանց նախագծի, դրա նպատակների և նախաձեռնող կողմերի` Թումոյի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ԵՄ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Օրվա մյուս կեսին մրցույթի մասնակիցներն ու ղեկավար կազմը սկսեցին աշխատել` ի մի բերելու ունեցած գաղափարները օրվա ընթացքում տեսածի և լսածի հիման վրա:

«Մենք չէինք գնահատում ֆիզիկական արդյունքը.- բացատրում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր և մրցույթի ժյուրիի անդամ Ժան-Մարկ Լավեսը.- գործնական աշխատանքների նպատակը յուրաքանչյուր մասնակցի ոճը, դիզայներական մոտեցումը և ծրագրի նպատակների հետ իրենց գաղափարների համապատասխանությունն ըմբռնելն էր»:

Գործնական աշխատանքների ընթացքում MVRDV-ի նորարարական դիզայներական առաջարկները ամբողջովին համապատասխանում էին նախագծի նպատակի հետ, որն է` ընդգրկուն հարթակ, համագործակցային հանգույց և հասանելի, հանրային բաց տարածքով և զարգանալու հնարավորություններ ստեղծող կենտրոն ունենալը: Գործնական աշխատանքների ընթացքում գեներացված գաղափարների հիման վրա նրանք մինչև 2020 թվականի գարունը կմշակեն նախագծի դիզայն կոնցեպտը: ԵՄ Թումո համալիրը MVRDV-ի առաջին նախագիծն է լինելու Հայաստանում և անձամբ ղեկավարվելու է ընկերության համահիմնադիր և գլխավոր ճարտարապետ Վինի Մաասի կողմից:

IMG_4571

MVRDV

ԵՄ Թումո համալիրի շենքի կառուցման աշխատանքները կսկվեն 2020 թվականի աշնանը և ավարտին կհասցվեն մոտ 3 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքները կլինեն փուլային` հնարավորություն տալով մասնաշենքի մի քանի հատվածների և ծրագրերի աշխատել մինչև կառուցման ամբողջական ավարտը: 42 Երևանը` ֆրանսիական աշխարհահռչակ 42 ցանցի մասնաճյուղը, որը հայտնի է ծրագրավորման ոլորտի իր կրթական ծրագրով, կբացվի 2020 թվականի սեպտեմբերին:

The post ԵՄ Թումո համալիրի ճարտարապետական նախագիծը կներկայացվի 2020 թվականի գարնանը appeared first on TUMO.

]]>
19762
Ճարտարապետական աշխարհի երեք հսկաներ մրցում են Երևանյան նախագծի համար https://tumo.org/hy/three-giants-of-architecture-selected-to-compete-for-yerevan-project/ Fri, 19 Jul 2019 09:06:31 +0000 https://tumo.org/?p=17035 The post Ճարտարապետական աշխարհի երեք հսկաներ մրցում են Երևանյան նախագծի համար appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e6902dae6_74970986 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագծի մրցույթն այսօր մուտք գործեց իր երկրորդ փուլ, որում համալիրի կառուցման նախագծի համար կմրցեն աշխարհի 3 առաջատար ճարտարապետական կազմակերպություններ: RCR Arquitectes-ը, BIG – Bjarke Ingels Group-ը և MVRDV-ն ընտրվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի գլխավորված ժյուրիի կողմից: Եզրափակչի երեք մասնակիցները ժյուրիի և ԵՄ Թումո համալիրի թիմի հետ Երևանում երկօրյա ինտենսիվ աշխատանքներ կանցկացնեն, ինչին կհաջորդի հաղթողի ընտրությունը:

Համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

BIG-ի խիզախ և նորարար ճարտարապետությունը «պրագմատիզմի և ուտոպիայի հարմոնիկ համադրությունն է»: Կոպենհագենում, Նյու Յորքում և Լոնդոնում տեղակայված գրասենյակներով` Bjarke Ingels Group-ն իր յուրահատուկ նախագծերով սեփական հետքն է թողել աշխարհով մեկ: Ընկերության նախագծած Amager Resource Center-ը աղբի վերամշակման գործարան է Կոպենհագենում, որը միայն գոլորշի է արտանետում և դահուկավազքի համար նախատեսված հարթակ ունի տանիքին:

RCR Arquitectes-ը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակի` Պրիցկերի դափնեկիր է: Ընկերությունը գլխավորում են երեք ճարտարապետ, ովքեր տասնամյակներ ի վեր աշխատել են միասին կատալոնական փոքր Օլոտ քաղաքում: Ֆրանսիայի Ռոդեզ քաղաքի Soulages թանգարանի շենքի օրինակով RCR-ը կարելի է բնորոշել որպես «կայուն և իմաստալից տարածություններ ստեղծող», քանի որ այն գործածում է ժամանակակից նյութեր և հզոր երկրաչափական լուծումներ՝ համահունչ միջավայրի հետ:

MVRDV-ն հոլանադական ճարտարապետական և քաղաքաշինական ընկերություն է, որը հայտնի է դիզայնում իր համագործակցական, հետազոտական մոտեցմամբ: Ընկերության հեղինակությունը առաջ մղվեց Ռոտերդամի Market Hall-ի իր հանրահայտ դիզայնով, որը լիովին ծածկված էր հսկա կամարի տեսք ունեցող բազմաբնակարան շենքով։ Վերջերս MVRDV-ն ներկայացրեց Tianjin Binhai գրադարանը, որում լուսավորված կենտրոնական գնդի շուրջ ալիքի պես սփռված են գրքերը։

Մրցույթի առաջին փուլում նաև մասնակցել են համաշխարհային շուկայի հանրահայտ դեմքեր, ինչպես ճապոնացի Արատա Իսոզակին, Շիգերու Բանը և Կենգո Կուման, առաջատար միջազգային ընկերություններ, ինչպես Dominique Perrault-ը, Mossessian Architecture-ն ու AECOM-ը, և ճարտարապետության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ինչպես FABRICations-ը, Նիկոլա Լեսնը և Բարոցի Վեյգան։

The post Ճարտարապետական աշխարհի երեք հսկաներ մրցում են Երևանյան նախագծի համար appeared first on TUMO.

]]>
17035
Աշխարհահռչակ ճարտարապետները` ԵՄ Թումո համալիրի մրցույթի մասնակից https://tumo.org/hy/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a1%d5%b0%d5%bc%d5%b9%d5%a1%d5%af-%d5%b3%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/ Mon, 01 Jul 2019 16:31:38 +0000 https://tumo.org/?p=16578 The post Աշխարհահռչակ ճարտարապետները` ԵՄ Թումո համալիրի մրցույթի մասնակից appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e69044c83_20272335 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծի միջազգային ճարտարապետական մրցույթին հայտ են ներկայացրել 67 անհատ ճարտարապետ և կազմակերպություն 24 երկրից: Նրանց թվում են ոլորտի այնպիսի աշխարհահռչակ ներկայացուցիչներ, ինչպիսիք են ճարտարապետական ամենաբարձր մրցանակի` Պրիցկերի մրցանակակիրներ Արատա Իսոզակին, իսպանական RCR Arquitectes-ը, Շիգերու Բանը, ինչպես նաև Bjarke Ingels Group-ը, Կենգո Կուման, MVRDV-ն և այլք Հայաստանից և ամբողջ աշխարհից:

Համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Մրցակցող անհատներից կամ կազմակերպություններից 3-ը կընտրվեն մրցույթի ժյուրիի կողմից երկրորդ` եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Այդ 3-ից մեկը սեպտեմբերին հաղթող կճանաչվի և կնախագծի ԵՄ Թումո համալիրը: Շինարարությունը կմեկնարկի 2020 թվականի գարնանը և ավարտին կհասցվի հաջորդող 2-ից 3 տարվա ընթացքում: Մրցույթի ժյուրին գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարկիսը:

Որպես ինժեներական և կիրառական գիտությունների տարածաշրջանային ամենահավակնոտ կրթական ծրագիր` Երևանի Թումոյի կողքին տեղակայվելիք և 25,000 ք.մ. մակերես զբաղեցնող ԵՄ Թումո համալիրը կհանդիսանա կրթությունն ու  ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք:

The post Աշխարհահռչակ ճարտարապետները` ԵՄ Թումո համալիրի մրցույթի մասնակից appeared first on TUMO.

]]>
16578
ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ https://tumo.org/hy/%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80-%d6%87-42/ Wed, 19 Jun 2019 15:34:13 +0000 https://tumo.org/?p=16149 The post ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e6905c5e8_40260892 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6905d2c9_01546669 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e6905d2c9_01546669 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e690620a2_53932165 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; }

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը հայտարարում է, որ Հայաստանը միանում է ծրագրավորման ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի` 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց: «42 Երևան»-ը տեղակայվելու է Երևանում Թումո կենտրոնի հարևանությամբ և գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:

42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրել է ֆրանսիացի հայտնի բիզնեսմեն Քսավյե Նյելը 2013 թվականին: Ուսումնական կենտրոնի նպատակն է կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այս համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտին: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա անվճար ձեռք բերել ծրագրավորման ամենանորարական հմտություններ իր համալսարանական կրթությունը լրացնելու կամ նոր մասնագիտություն սերտելու համար, ինչպես նաև ավագ դպրոցն ավարտելուց հետո:

42 Երևանը ձգտելու է ներգրավել կանանց և ուսանողների Հայաստանի մարզերից, որոնց ապահովելու է կացարանով, և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ուսման ընթացքում: Դպրոցը կընդունի տարեկան մինչև 150 ուսանողի մինչև 2 տարի տևողությամբ կրթական փուլի համար: Հայաստանում բացվող կենտրոնը կլինի միակը տարածաշրջանում և տեղ կգտնի 42-ի ցանցում ընդգրկված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Ռուսաստանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի կենտրոնների շարքում:

42-ի մանկավարժական նորարարության հիմքում է «ընկերը` ընկերոջը» մեթոդը: Ուսանողները սովորում են առանց ուսուցիչների կամ դասընթացների, և կիրառական նախագծերի միջոցով ինքնուրույն են տնօրինում իրենց ուսումը: Հաջողելու համար ուսանողները հիմնվում են խմբի պատրաստվածության, գիտելիքի ակտիվ փոխանակման ու իրար օգնելու վրա: ՏՏ մասնագիտական ոլորտի պես, կրթական այս մոդելը հիմնված է կոլեկտիվ մտքի վրա և խթանում է ինքնակրթությունը, փորձարարությունն ու քննադատական մտածողությունը:

ԵՄ Թումո համալիրը Թումո ստեղաղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրոպական միության նախաձեռնությունն է: Այն բազմապրոֆիլ համալիր է, որը միավորում է համալսարաններն ու բիզնեսը` խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը և կապեր ստեղծելով ուսանողների, հետազոտողների և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև նրանց միջազգային գործընկերների միջև: Այն ներառելու է կրթության, վերապատրաստման և ձեռնարկատիրության համար նախատեսված հարմարություններ: Ավելին` www.convergence.center

The post ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ appeared first on TUMO.

]]>
16149
ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի մեկնարկը https://tumo.org/hy/%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a8/ Tue, 19 Mar 2019 16:54:47 +0000 http://tumo.org/?p=13950/ The post ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի մեկնարկը appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e69077e94_71252178 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69077e94_71252178 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69078816_80228281 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69078816_80228281 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6907c725_35333411 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e6907c725_35333411 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6907d339_46486305 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e6907d339_46486305 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69080503_54832002 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69080503_54832002 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69083409_82170484 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69083409_82170484 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69083d77_62520554 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69083d77_62520554 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69087685_14987301 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69087685_14987301 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6908b7a3_80839679 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e6908b7a3_80839679 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e6908c738_57989244 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e6908c738_57989244 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e690904f7_85022378 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e690904f7_85022378 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 50px; } #cmsmasters_row_65c66e69091678_88411502 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69091678_88411502 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 20px; } #cmsmasters_row_65c66e69091fb8_65886129 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 0px; } #cmsmasters_row_65c66e69091fb8_65886129 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 0px; }

Այսօր Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարեցին «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի` Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի հիմնադրման մեկնարկը:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ՝ ապահովելու կամուրջ բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։

Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կկառուցվի մոտ 25,000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք STEM հետազոտությունների լաբորատորիա,  կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը ևս նախաձեռնության մաս կլինի:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և 25 մլն եվրո արժեցող համալիրի հիմնաքարային ծրագրերից մեկը կլինի «Թումո լաբորատորիաները»՝ Թումոյի ծրագրի ևս մի ընդլայնում, որը բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես հնարավորություն կտա ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ: Լաբորատորիաների ուսանողները կաշխատեն արդյունաբերության ներկայացուցիչների իրական նախագծերի վրա՝ ստանալով մասնագիտական փորձառություն և նպաստելով ՀՀ-ում բիզնեսի զարգացմանը։

Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկա էին հյուրեր և գործընկերներ Եվրոպական Միությունից, ՀՀ Կառավարությունից, Թումոյից, ՀՀ բուհերից, ՏՏ ոլորտից։ Միջոցառումը սկսվեց ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշի վիդեո-ուղերձով։

«Կենտրոնը խորհրդանշում է երևակայություն, որը, իմ կարծիքով, Հայաստանի ոգին է, և Եվրոպական միության ապագան։ Այս պատճառով էլ մենք բոլորս պիտի մեր ներդրումն ունենանք նորարարության մեջ», իր բացման խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:

«Մենք ոգևորված ենք՝ Հայաստանում ստեղծելու համաշխարհային մակարդակի STEM էկոսիստեմ, որում կզարգանա և նորարար գաղափարներ կմշակի գիտնականների հաջորդ սերունը», համալիրի մասին իր ներկայացման մեջ նշեց Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։ «ԵՄ-ի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և այլ տեղական և արտասահմանյան գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք լրացնել բացը Հայաստանի բարձրագույն կրթության և իր պահանջները մշտապես զարգացնող համաշխարհային արդունաբերության միջև»։

Խորհրդանշական ստորագրությունից հետո մասնակիցները դուրս եկան գալիք համալիրի տարածք, որտեղ տեղի ունեցավ  հիմնարկման արարողություն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու, Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի և ՀՀ Կրթության և գիտության նախախախ Արայիկի Հարությունյանի մասնակցությամբ։

The post ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի մեկնարկը appeared first on TUMO.

]]>
13950