Այցեր – TUMO https://tumo.org/hy/ TUMO Tue, 31 Oct 2023 15:25:19 +0000 hy-AM hourly 1 https://tumo.org/wp-content/uploads/2018/10/android-chrome-192x192-70x70.png Այցեր – TUMO https://tumo.org/hy/ 32 32 163786399 Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան https://tumo.org/hy/rima-abdul-malaks-visit/ Tue, 31 Oct 2023 15:16:14 +0000 https://tumo.org/?p=47496 The post Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e5286ab32_44300729 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e5286ab32_44300729 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e5286ce60_97783898 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e528737e6_42645974 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e528737e6_42645974 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e528748f6_44273373 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e52879810_02117763 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e52879810_02117763 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e5287a356_20906187 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Հոկտեմբերի 27-ին Թումո Երևան այցելեցին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը, նախարարի խորհրդական Տրիստան Ֆրիգոն, նախարարի գրասենյակի ղեկավար Մաթյո Ֆուրնեն, Լուվրի թանգարանի նախագահ և տնօրեն Լորանս դե Կարը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դաշնակահար Մաշա Ղարիբյանը և մի շարք այլ քաղաքական և մշակութային գործիչներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանի, Ալֆրեդ Քոչարյանի և Դանիել Դանիելյանի ուղեկցությամբ:

Շրջայցի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ստացավ անմիջականորեն ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրին և հանդիպել Թումոյի ղեկավարների հետ:

Այցի հիմնական նպատակն էր հյուրերին ծանոթացնել Թումոյի հաջողության գրավական հանդիսացող սկզբունքներին և մոտեցումներին. նախարարն ու պատվիրակության անդամները մեծապես հետաքրքրված էին նրանով, թե ինչպես է Թումոն շարունակականորեն խթանում պատանիների ներգրավվածությունն ու սովորելու մոտիվացիան:

Հյուրերը հանդիպումներ ունեցան նաև Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թումոյի կրթական ծրագրի արդյունավետությունն ինքնուրույնության և քննադատական մտածողության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև խոսելու Թումոյի միջազգային ընդլայնման գործում արձանագրված հաջողությունների մասին:

Խոսելով միջազգային կենտրոնների բացման միջոցով ավելի շատ պատանիների համար անվճար տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնելու կարևորության մասին՝ նախարար Ռիմա Աբդուլ Մալաքն ասաց. «Ես իրապես տպավորված եմ այն ամենով, ինչ Թումոն ստեղծել է այստեղ: Սա ֆանտաստիկ մոդել է պատանիներին ստեղծագործական կրթության մեջ ներգրավելու համար: Ես հպարտ եմ, որ մենք Թումո կենտրոններ ունենք Ֆրանսիայում՝ Փարիզում և Լիոնում: Դրանք վկայում են Թումոյի ծրագրի ազդեցության և արդյունավետության մասին»:

Այցը հատկապես նշանակալից էր երկու երկրների պատմամշակութային կապերի համատեքստում. հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունները մշտապես հիմք են հանդիսացել արդյունավետ համագործակցության համար, և մենք հպարտ ենք խթանել դրա ընդլայնումը՝ ավելի խորքային մշակութային համագործակցության և գիտելիքների փոխանակման միջոցով:

Համոզված ենք, որ երկու երկրների միջև փորձի և գաղափարների փոխանակումը արժեքավոր առաջընթացի կհանգեցնի նորարարական կրթության ոլորտում և տևական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի և Ֆրանսիայի, այլև ողջ աշխարհի կրթական ապագայի վրա:

The post Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի այցը Թումո Երևան appeared first on TUMO.

]]>
47496
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան https://tumo.org/hy/ingrida-simonyte/ Fri, 20 Oct 2023 13:37:20 +0000 https://tumo.org/?p=47443 The post Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան appeared first on TUMO.

]]>
#cmsmasters_row_65c66e528b4a15_86828672 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 10px; } #cmsmasters_row_65c66e528b4a15_86828672 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e528b5606_58461713 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e528b8f03_83619347 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e528b8f03_83619347 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e528b9b35_06487639 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e528bdb17_13512926 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e528bdb17_13512926 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e528be936_90005779 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 10px; } #cmsmasters_row_65c66e528c2b00_76428931 .cmsmasters_row_outer_parent { padding-top: 15px; } #cmsmasters_row_65c66e528c2b00_76428931 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; } #cmsmasters_row_65c66e528c3854_42664411 .cmsmasters_row_outer_parent { padding-bottom: 15px; }

Երբ կրթական, մշակութային կամ համագործակցային նախաձեռնություններով տարբեր երկրներից պաշտոնական պատվիրակություններն այցելում են Հայաստան, Թումո Երևանը մշտապես օրակարգում է և նման շրջայցերը կենտրոնում հաճախակի հանդիպող իրադարձություններ են:

Հոկտեմբերի 19-ին ուրախ էինք հյուրընկալել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ինչպես նաև Լիտվայում Հայաստանի դեսպան Ն.Գ. պարոն Հովհաննես Իգիթյանին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասին: Մեր հյուրերին և նրանց գործընկերներին ուղեկցեցին Թումո հիմնադիրներն ու ղեկավարները և ծանոթացրին կենտրոնի փորձառությանն ու ծրագրին:

Թումո կրթական ծրագրին, դրա յուրահատկություններին, եզակիությանն ու աշխարհում ունեցած հաջողություններին ունեցած ծանոթացումից հետո, վարչապետն անհատապես ծանոթացավ ուսանողական փորձառությանը: Թումոցի Նարեկ Հարությունյանը պատմեց Թումո ուսանողի իր առօրյայի մասին, իսկ հետո վարչապետն ուսումնասիրեց շավիղը` յուրաքանչյուր թումոցու դինամիկ, հարմարվող և անհատականացված ուսումնական ծրագիրը:

Թումո հմտություններն ու ուսանողների կյանքում դրանց ազդեցությունն ավելի ուսումնասիրելուց հետո վարչապետը նշեց.

«Զարմացած չեմ, որ թումոցիներն իրենց դպրոցներում մաթեմատիկայի գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, որ այստեղ ուղղակիորեն մաթեմատիկա չի ուսուցանվում, վերջնական նախագծերը ստեղծելիս հանդիպած մարտահրավերները նրանց ավելի ճկուն ու ուժեղ են դարձնում, և այսպիսով բարդ թեմաներն ավելի հասանելի են նրանց համար»:

Ավելի ուշ խումբը քննարկեց Թումո համակարգի յուրահատուկ և նորարար տարրերը և Թումո միջազգային կենտրոններում դրանց ադապտացումը: Հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին Թումոյի թողած տեսանելի ազդեցության մասին, որն արդյունքն է այն կրթության, որը բացառապես կառուցված է ինքնուսուցման և իրական կյանքի ու նախագծերի վրա հիմնված դասընթացների վրա:

Հուսով ենք` ոգեշնչեցինք մեր հյուրերին և անհամբեր ենք շարունակել քննարկել Թումո մոդելի ադապտացումը Լիտվայի կրթական օրակարգում:

The post Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան appeared first on TUMO.

]]>
47443