«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայրս ԱՄՆ-ից PlayStation բերեց, երբ 7 տարեկան էի։ Նույնիսկ խաղերն եմ հիշում՝ Tomb Raider 4-րդը՝ եգիպտականը, ու Crash Bandicoot-ը: Սա gamer-ական իմ առաջին փորձն էր»,- խաղերի հետ իր հանդիպման մասին պատմում է Թումոյի խաղերի ստեղծման դասընթացավար ու տեխնոլոգիական նորույթների մե՜ծ սիրահար Հովսեփ Ստեփանյանը։ Ինչ վերաբերում է խաղը մասնագիտություն դարձնելուն՝ դրանք...
Author: TUMO Team (Gevorg Sahabalyan)
Շարժական գրաֆիկա
Նոր մեդիայի տիրույթը գրավելով
Ռոբոտաշինություն
Ծրագրավորում
#TUMOspotlight: Հազար դասընթաց ու մի Սամվել
Բոյով, կապուտաչյա, լայնեզր գլխարկը թեք դրած ու միշտ ուսապարկով ու ականջակալներով տղային փողոցում մատնանշելով ասում են՝ Թումոյի Սամոն է գալիս։ Թումո Ստեփանակերտի 16-ամյա ուսանող Սամվել Սարգսյանը կենտրոնի առաջին ուսանողներից է, ով իր շավիղի վարժանքների առաջին փուլի հաղթահարելն ընկերոջ հետ պիցցայով է նշել։ – Մեր դասարանում տեխնոլոգիաներից քիչ թե շատ գլուխ հանողները ես ու ընկերս էինք։...
#TUMOspotlight. Գևորգն ու Սամվելը՝ ուսանողից մինչև մարզիչ
Երբ 2015-ի հուլիսին Թումո Գյումրիի գրանցումը մեկնարկեց , Գևորգ Քիշմիշյանն ու Սամվել Նազարյանը միանգամից եկան հայտագրվելու ու առաջին 1000 գրանցվողներից էին: Այս երկու տարիների ընթացքում նրանք կենտրոնում տարբեր դասընթացներ են անցել, սովորել ու թումոցուց դարձել են մարզիչ, ինչը, նրանց խոսքերով, նոր ռիթմ ու պատասխանատվություն է հաղորդել նրանց ուսումնական զարգացմանը: «Թումոյում սովորելը վարժանքներից սկսեցի ու դրանք...
#TUMOspotlight. Թումո Գյումրիի Լիլիթն ու Վահեն
Թումոցիներ Վահե Հովհաննիսյանի ու Լիլիթ Գալստյանի և նրանց լուսանկարների շնորհիվ մենք բաց չենք թողնում Գյումրիի կենտրոնի իրադարձությունները: Իսկ Թումոյում նրանք հայտնվել են բացման օրվանից, ու երկուսն էլ իրենց թումո-ճանապարհը սկսել են հենց լուսանկարչության դասընթացից: «Առաջին անգամ, որ եկա Թումո, հենց միանգամից լուսանկարչությունը ընտրեցի: Սկզբում շատ պատկերացում չունեի օրենքների մասին, բայց հիմա ավելի ու ավելի խորն...









